Լրահոս
Օրվա լրահոսը

Մարիամ Մկրտչյանն առայժմ հայ շախմատիստուհիներից լավագույն արդյունքն ունի

Մայիս 31,2026 14:35 Share
Աջակցեք aravot.am-ին

Մեկօրյա հանգստից հետո Բաթումիում շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնության մասնակիցները այսօր վերսկսում են պայքարը յոթերորդ տուրում։ Իսկ վեցերորդից հետո Հայաստանի ներկայացուցիչներից լավագույն արդյունքն ունի Մարիամ Մկրտչյանը, որը 4,5 միավորով ընթանում է 16-րդ  հորիզոնականում։ Լիլիթ Մկրտչյանն ու Պոլինա Կոբակը վաստակել են 4,0-ական, Էլինա Դանիելյանը՝ 3,5 միավոր։

Մեր մյուս շախմատիստուհիները համեմատաբար համեստ արդյունք ունեն։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել