Լրահոս
Օրվա լրահոսը

Հարցումների մի սանդղակ են տարածում, որտեղ ՔՊ-ն ունի 65% ձայն։ Էսպիսի կեղծիք Եվրոպայում տեսած չկան, սա տեղեկատվական ու հոգեբանական պատերազմ է. Տաթևիկ Հայրապետյան

Հունիս 01,2026 12:04 Share

Պատմական գիտությունների թեկնածու, Ադրբեջանի հարցերով փորձագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը

Ուրեմն արդեն քանի օր է, ինչ «Հարցումների ամփոփում և ընտրությունների վերլուծություն Եվրոպայում» կոչվող «Europe Elects» աղբյուրը՝ հղում անելով «Breavis»-ի հարցումներին, մի սանդղակ է տարածում, որտեղ իշխող «Քանդենք պետությունը» կուսակցությունն ունի 65% ձայն։ Սենց կեղծիք Եվրոպայում տեսած չկան, սա ուղղակի տեղեկատվական ու հոգեբանական պատերազմ է։

Իսկ գիտե՞ք՝ կեղծիքը որն է. այդ տոկոսները հաշվելիս «մոռացել են» նկատի ունենալ, որ 1551 հարցվածների 51%-ը հրաժարվել է պատասխանել կամ ասել է, որ դեռ որոշում չունի: Հասկանո՞ւմ եք՝ սա ինչ կարգի զզվելի կեղծիք է. 1551 մարդուց միայն 494-ն են նշել, որ ընտրելու են Նիկոլ Փաշինյանին։ Ու սա տարբեր արևմտյան լրատվամիջոցներով են տարածում, Փաշինյանի աջակիցներն էլ Ադրբեջանում աշխարհով մեկ են եղել…

Սիրելի ՀՀ քաղաքացի, անպայման գնա ընտրության հունիսի 7-ին, թույլ մի՛ տուր, որ տարբեր ուժային կենտրոններ մեր փոխարեն որոշում կայացնեն: Քո գնալով, քո որոշումը կայացնելով՝ ցույց տուր, որ Հայաստանի հետ կապված հարցերը լուծվելու են հենց ՀՀ-ում։ Վստահեցնում եմ՝ քո որոշման հետ բոլորն են հաշվի նստելու։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930