Հայաստանի ձկնարդյունաբերական ձեռնարկությունների ստուգման արդյունքները գնահատվել են անբավարար, նշում է Ռոսսելխոզնադզորը:
««Ռոսսելխոզնադզոր»-ը 2026 թվականի մայիսի 21-27-ը ստուգումներ է անցկացրել Հայաստանի ձկնավերամշակման ձեռնարկություններում, ինչպես նաև այցելել է իշխան և այլ տեսակի կարմրախայտի բուծման ու պահման տնտեսություններ։ Ձեռնարկությունների 50%-ը հրաժարվել է ստուգում անցնելուց։
Ստուգման արդյունքների հիման վրա 2026 թվականի հունիսի 2-ից հայկական կողմը պետք է դադարեցնի կենդանի ձկան և ձկնամթերքի համար ռուսական ստացողներին ուղղված անասնաբուժական սերտիֆիկատների տրամադրումը Հայաստանի բոլոր ընկերությունների համար՝ բացառությամբ ստուգում անցած երկու ձեռնարկությունների, մինչև ստեղծված իրավիճակի կարգավորումը։
Ստուգում անցած երկու գործարանի ձկնամթերքը կթույլատրվի ներմուծել Ռուսաստան՝ անվտանգության ցուցանիշների լաբորատոր մոնիթորինգի պայմանով», – նշված է «Ռոսսելխոզնադզոր»-ի հայտարարությունում:


















































