Լրահոս
Մամա
Օրվա լրահոսը

«Այ, էս է իմ սիրտը։ Նիկոլի սրտիկները ձևական են, ոչ մեկի չի սիրում։ Ոչ մեկի մասին չի մտածում, միայն իր աթոռն է ուզում»․ զոհվածի մայրը Փաշինյանի համար սև սիրտ էր բերել

Հունիս 01,2026 15:53 Share

«Խայտառակ եղած մարդ է, եկել, ռեկլամ է անում, որ նորից ընտրվի»,- Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում, երբ ՔՊ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը քարոզարշավ էր անում, news.am-ի հետ զրույցում ասաց մի կին, որին թույլ չէին տվել, որ մոտենա Նիկոլ Փաշինյանին։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում Նիկոլ Փաշինյանի քարոզարշավի ժամանակ հրմշտոց էր ստեղծվել, թիկնապահները քաղաքացիներին թույլ չէին տալիս մոտենալ Նիկոլ Փաշինյանին։

Մարիամ Վարդանյանը քաղաքացիներից մեկն էր, որը չկարողացավ մոտենալ Նիկոլ Փաշինյանին։ Ասաց, որ տղան զոհված է, թոռն էլ անհետ կորած։ Իր հետ սև սիրտ էր բերել։

Ոստիկանները փորձում էին նրան հեռացնել, համոզել, թե շտապօգնություն կանչենք, զրուցենք։ Կինն ասաց, որ նրանց հետ չի ցանկանում խոսել։

Լրագրողի հետ զրույցում ասաց․ «Այ, էս է իմ սիրտը։ Նիկոլի սրտիկները ձևական են, ոչ մեկի չի սիրում։ Ոչ մեկի մասին չի մտածում, միայն իր աթոռն է ուզում։ Չի վայելելու ինքը, երկնային պատասխան է տալու, ստանալու է իր պատիժը։ Այս շոուն, որ կազմակերպել է, իմ նման սգավորները սիրտ չունեն դրա։ Նարնջագույն սրտիկները բերում է․ իմ երեխեքը երկու-երկու գնացին։ Իմ Արմանը գնաց, իմ երեխեքին տարավ, հասցրեց Ջեբրայիլ, էդ Ջեբրայիլը Ադրբեջան էր, ինչի՞ տարավ իմ երեխեքին, կոտորեց, իմ տունը քանդեց… Ի՞նչ արեցիր մեր գլխին։ Իմ նման հազարավորները։ Գետինը մտնես դու, քո ապագայով։ Ամեն ինչ ինձ վրա ազդում է, որ ուրախ-զվարթ անցնում, շքերթներ է անում, մեր հոգեվիճակի մեջ չի մտնում։ Թող ռեկլամ անի իրեն, մեյդան է ընկնում, այդքանը իրենց բավարար է։ Եթե ժողովուրդն ուզի, իրենց ընտրի, կընտրի, բայց չի ընտրի։ Մեկ է՝ չեն ընտրելու»։

Կինը նաև վրդովված նշեց, որ երբ անհետ կորածներով հետաքրքրվում են, բռնում, տղային տանում են, նստեցնում․ «Մի երկրորդ կարգի հաշմանդամ տղա է մնացել, իմ հոգսն էլ չի կարողանում հոգալ։ ՊՆ-ի դիմաց ոստիկանները շառ արեցին, իբր Ղուկասյան Արսենի գործողություններից տուժել են։ Նման դաժան կյանքի մեջ եմ ապրում վեց տարի։ Իմ օրը օր չի։ Ինչի՞դ վրա ես ուրախանում»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930