Լրահոս
Օրվա լրահոսը

Հրմշտոց Փաշինյանի քարոզարշավին․ թիկնապահները շրջապատել են Փաշինյանին, մարդիկ չեն կարողանում մոտենալ

Հունիս 01,2026 11:33 Share

Այս պահին ՔՊ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը ՔՊ-ականների հետ քարոզարշավ է իրականացնում Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում։

Փաշինյանի ելույթից հետո, երբ իր ծննդյան կապակցությամբ բերված տորթի մոմերը փչեց, դրանից հետո հավաքվածները ցանկանում էին մոտենալ Նիկոլ Փաշինյանին և նրա հետ նկարվել տորթի շուրջ։ Այդ պահին մեծ հրմշտոց սկսվեց։ Մարդիկ իրար էին հրում, միմյանց նկատողություն անում, թիկնապահները շրջապատել էին քարտեզ բաժանող ու նկարվող Նիկոլ Փաշինյանին։ Նրան մոտենալ չկարողացողները գոչում էին․ «Մի հատ նկարվեմ, էլի»։ Թիկնապահները հետ էին հրում մարդկանց։ Մի այլ կնոջ ասացին․ «Տիկին, մի բրթի»։ Մի կին էլ ցանկանում էր մոտենալ Փաշինյանին, թիկնապահներից մեկն ասաց՝ ո՞ւր է ձեր հեռախոսը։ Կինն ասաց՝ չեմ ցանկանում նկարվել, ուզում եմ հարց տալ։ Սակայն այդպես էլ չհաջողվեց։

Մեկ ուրիշ բակում Փաշինյանին սպասում էին տորթով։

Մի լաց եղող երեխա գրկելով՝ Փաշինյանն ասաց․ «Էրեխուն ուղարկել են նկարվելու»։ Մի կնոջ դիմելով ասաց․ «Դո՞ւք եք տատիկը»։ Ուզում էր երեխային տալ տատիկին, սակայն երեխային ստիպում էին, որ Փաշինյանի հետ տորթի մոմերը փչի, իսկ նա լաց էր լինում, չէր ուզում։ Տիգրան Ավինյանն ասաց՝ շարժվեցինք։ Մի կին էլ ի պատասխան նեղված ասաց․ «Բա շամպա՞յնը»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ ՔՊ ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930