Լրահոս
Մամա
Օրվա լրահոսը

«ՀՀ-ում կան ուժեր, որոնք չեն ուզում Ղարաբաղի մեր քույրերին ու եղբայրներին թողնեն, որ տնավորվեն Հայաստանում»․ Նիկոլ Փաշինյան

Հունիս 01,2026 17:21 Share

«Այս պահի դրությամբ մենք մեր ԼՂ-ի քույրերին և եղբայրներին 50 միլիարդ դրամի ֆինանսավորում ենք ապահովել, որ նրանք ՀՀ-ում տուն առնեն ու տնավորվեն»,-Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում քարոզարշավի ժամանակ իր ելույթում հայտարարեց ՔՊ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը։

Նա վստահեցրեց՝ առաջիկա տասը տարիներին 800 միլիարդ դրամի աջակցություն են պլանավորում Արցախից տեղահանված մեր քույրերի ու եղբայրների բնակարանային խնդիրը լուծելու համար․ «Բայց այսօր ՀՀ-ում կան ուժեր, որոնք չեն ուզում էդ մարդկանց թողնեն, որ տնավորվեն։ Անընդհատ ուզում են այդ մարդկանց պահել պանդուխտի ու գաղթականի տրամաբանության մեջ, որ այդ մարդիկ ՀՀ-ում իրենց անընդհատ ճամփի վրա զգան՝ որպես մի կանգառ ժամանակավոր։ 800 միլիարդ դրամի ծրագիր ենք իրականացնում, դուք պետք է տնավորվեք ՀՀ-ում, դիմեք ՀՀ քաղաքացիություն ստանալու համար, դուք ու ձեր զավակները պետք է ապրեք ձեր հայրենիքում, իսկ հայրենիքը պետությունն է՝ ՀՀ-ն»։

Անդրադառնալով իրենց քաղաքական ուժի հասցեին հնչող մեղադրանքներին, թե պատրաստվում են միջանցք տալ, Նիկոլ Փաշինյանն ասաց․ «Այդ թեման էլ փակեցինք, ԹՐԻՓՓ նախագիծն ենք իրականացնում։ Հոգիներս կերան հինգ տարի, թե միջանցք են խոստացել, միջանցք են տալիս։ Ի վերջո, թուղթը նախաստորագրվեց և հրապարակվեց, որտեղ ասվում է, որ ԹՐԻՓՓ նախագիծն իրագործվելու է ՀՀ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, իրավազորության հիման վրա։ ԹՐԻՓՓ նախագծի շրջանակներում ՀՀ-ն պահպանում է իր իրավազորությունը, մաքսային սահմանային գործառույթների նկատմամբ։ Մի նախադասություն էլ ավելացրին, որ ընդհանրապես թեմա չլինի, որ ՀՀ-ն պահպանում է իր լիարժեք ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը ԹՐԻՓՓ նախագծի իրագործման բոլոր գոտիների նկատմամբ, որ որևէ մեկը տեղ չունենա, ասի՝ այ, էնտեղ մի կոշիկի տեղ կա՝ 42 համարի, այ էդ 42 համարի կոշիկի տեղը միջանցքային կոշիկ է դա։

Ավելին, հարավում մենք երկաթուղի ենք ունենալու, նաև հյուսիսային երկաթուղու շուրջ լուրջ զարգացումներ կան։ Այսօր արդեն ներդրումային քննարկումներ ենք ունենում բեռնատար մեքենաների համար հյուսիսով վճարովի ճանապարհ բացելու համար։ Սա միլիարդների եկամուտ է ՀՀ համար, առաջիկայում լրջորեն զբաղվելու ենք հյուսիսային երկաթուղով։ Մի մեծ խնդիր կա․ Հաղարծին գյուղի հատվածում սողանք կա․ 90-ականների սկզբից հողի՝ երկաթուղու նատվածը քանդված է, դա վերականգնման համար առնվազն 500 միլիոն դոլար փող է հարկավոր։ Նախկինում որևէ մեկն այդ թեմայով լուրջ քննարկում չուներ։ Հիմա Իջևան-Հրազդան երկաթուղին մոտենում է Լերմոնտովո գյուղի հատվածում Վանաձոր-Գյումրի երկաթուղու ճյուղին, և այդտեղ 6 կիլոմետրանոց հատված կա։ Այդ երկու հատվածը, որ կպցնենք իրար, մենք ստանում ենք արևելքից արևմուտք ամենակարճ երկաթուղին, և այդ դեպքում 500 միլիոն ներդրողները հաստատ կգտնվեն»։

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ ՔՊ ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930