Լրահոս
Օրվա լրահոսը

Երբ պարտության խորհրդանիշը երկրի ղեկավար է, երբեք այդ երկիրը չի կարող անվտանգ լինել. Ռոբերտ Քոչարյան

Հունիս 02,2026 15:59 Share

«Եթե ասում ես կզացած առաջնորդ, հող հանձնող, պարտվող` ո՞ւմ պատկերն է գալիս: Մենք ուզում ենք, որ այս բառերը ընդհանրապես չհիշենք»,- այսօր Նոյեմբերյանում բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասաց «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը:

Նրա խոսքով՝ այս քարոզարշավի ժամանակ շատ են քննարկվում անվտանգության հարցերը. «10 տարի ես նախագահ եմ եղել, նման խնդիրներ չեն եղել։ Երբ անվտանգությունից շատ ես խոսում, քո բնազդը քեզ հուշում է, որ երկիրը անվտանգ չէ, անվտանգ չեն քո գյուղն ու ընտանիքը: Սրան վերջ պետք է տանք, որովհետեւ երբ պարտության խորհրդանիշը երկրի ղեկավար է, երբեք այդ երկիրը չի կարող անվտանգ լինել. սա աքսիոմա է: Եթե ուզում ենք անվտանգության թեմայից, թշնամու թեմայից, դիրքերի, սահմանի թեմայից ազատվենք, այդ գործը իրենով գնա, ու մենք դրանից չխոսենք, պետք է հունիսի 7-ին կատարենք ճիշտ որոշում»:

Քոչարյանը վստահեցրեց՝ գալով իշխանության, ոչինչ զրոյից չեն սկսելու. «Ամենից մեծ ու ավերիչ հայտարարությունը եղել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը՝ զրոյական կետից սկսելու մասին: Այդ հայտարարության արդյունքում կորցրինք Արցախը: Այդ հայտարարության արդյունքում հրահրվեց պատերազմ, որում պարտվեցինք ու եռապատկեցին Եռաբլուրը»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930