Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե նման զանգերը ունենալու են այսպիսի հետեւանքներ, պետք է դիմենք Փաշինյանին, որ ոչ մեկի հետ չխոսի. Քոչարյան

Հունիս 02,2026 15:05 Share

«Մոտակա 10 տարում չեն կարողանալու արտահանել Եվրոպա ոչինչ: Շատ դժվար ընթացակարգեր են: Եվրոպացի ֆերմերները ընդհանրապես չեն թողնում, որ որեւէ մեկը մուտք գործի այդ շուկա»,- այսօր Տավուշի մարզում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը:

Մեկնաբանելով իշխանության ներկայացուցիչների պնդումները, թե ԵԱՏՄ անդամ մյուս երկրները սատարում են ՀՀ՝ ԵՄ անդամակցությանը, Քոչարյանն այսպես արձագանքեց. «Ոչ թե սատարում են, այլ ասում են՝ կողմնորոշվի՝ կամ այստեղ ես, կամ՝ այնտեղ: Ռուսաստանի ասածն այն է, որ պատրաստ չեն ֆինանսավորել ՀՀ ճանապարհը դեպի ԵՄ, գնացեք՝ ոնց ուզում եք այդ ճանապարհը ֆինանսավորեք, սա վերջնագիր է ՀՀ համար: Գյուղատնտեսությունը ոչ թե անկում է ապրելու, այլ աղետ է լինելու գյուղատնտեսության համար: Գյուղացիները պետք է որոշեն: Հիմա ասում եք՝ ինչ անեն՝ քվեարկեն Նիկոլի դեմ: Այս մարդը երկրորդ աղետն է բերում»:

Ըստ Քոչարյանի` ուղղակի սպանում են ՀՀ գյուղատնտեսությունը, ենթադրաբար թուրքական ապրանքների համար ճանապարհ բացելու նպատակով, այլ բացատրություն սրան, ըստ Քոչարյանի, չկա:

Անդրադառնալով հունիսի 1-ին Պուտին-Փաշինյան հեռախոսազրույցին՝ Քոչարյանը կարծիք հայտնեց, որ դա հավանաբար Փաշինյանի ծննդյան օրով է պայմանավորված, որովհետեւ այդ զրույցից մի քանի ժամ հետո նոր սահմանափակումների մասին հայտարարվեց. «Մրգային մի խումբ սահմանափակվեց… Եթե նման զանգերը ունենալու են այսպիսի հետեւանքներ, պետք է դիմենք Փաշինյանին, որ ոչ մեկի հետ չխոսի»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930