Լրահոս
Օրվա լրահոսը

«Ազատությունից զրկված անձանց և նրանց իրավունքների առնչությամբ առկա կարծրատիպերը պետք է հաղթահարվեն»

Հունիս 03,2026 21:15 Share

🔹Հունիսի 3-ին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ, որտեղ մասնակցել է հաստատությունում գործող մշակութային ինքնագործ միավորման դատապարտյալների նախաձեռնությամբ և Մարդու իրավունքների պաշտպանի կողմից կազմակերպված հանդիպում-քննարկմանը։

👥Հանդիպմանը մասնակցել են նաև Քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանը, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Քրեական արդարադատության ոլորտում և զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Արամ Մինասյանը, Կանխարգելման ազգային մեխանիզմի իրականացման համակարգող, խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության պետ Լաուրա Գասպարյանը, Քրեական արդարադատության ոլորտում իրավունքների պաշտպանության վարչության պետի տեղակալ Սեդա Ստեփանյանը, ինչպես նաև քրեակատարողական ծառայության ներկայացուցիչներ։

🗣Պաշտպանը կարևորել է դատապարտյալների նախաձեռնողականությունը և հատկապես ողջունել մշակութային ինքնագործ միավորման կողմից մարդու իրավունքների թեմայով քննարկում կազմակերպելու այս նախաձեռնությունը՝ այն գնահատելով որպես կարևոր քայլ մարդու իրավունքների արժեքների տարածման և իրավագիտակցության բարձրացման տեսանկյունից։

🗣Անդրադառնալով ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանությանը՝ Անահիտ Մանասյանը նշել է, որ հասարակությունում դեռևս առկա են կարծրատիպային մոտեցումներ ազատազրկման միջավայրում գտնվող անձանց և նրանց իրավունքների առնչությամբ, որոնք անհրաժեշտ է հաղթահարել։

«Անձամբ շատ եմ այցելում ազատազրկման վայրեր և բավականին հաճախ հրապարակային խոսում եմ այս ոլորտի խնդիրների մասին։ Կարևոր է, որ ոլորտին մոտենանք ոչ թե մեղադրողական, այլ ազատությունից զրկված անձանց իրավունքները պահպանելու կարևորությունը գիտակցելու տրամաբանությամբ»,- նշել է Պաշտպանը։

📚Անահիտ Մանասյանը կարևորել է վերասոցիալականացման գործընթացի դերը՝ նշելով, որ յուրաքանչյուր մարդ պետք է հնարավորություն ունենա հաղթահարելու և ուղղելու սխալները և իրավունքահեն տրամաբանությամբ շարունակելու իր ճանապարհը։

🔎Անահիտ Մանասյանը նաև ընդգծել է, որ ոլորտում առկա խնդիրները շարունակելու են արձանագրվել և բարձրաձայնվել բոլոր անհրաժեշտ հարթակներում։

«Սկզբունքային է մեր դիրքորոշումը, որ խնդիրները շարունակելու ենք արձանագրել, և դրանց մասին խոսել տարբեր ձևաչափերի համատեքստում»,- ընդգծել է Անահիտ Մանասյանը։

📚Հանդիպման ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները դասընթաց են վարել մարդու իրավունքներին առնչվող մի շարք հարցերի, ՄԻՊ հաստատության գործունեության հիմնական ուղղությունների, լիազորությունների, մանդատի, ինչպես նաև կանխարգելման ազգային մեխանիզմի գործառույթների առնչությամբ։

🔄Քննարկումն անցկացվել է ինտերակտիվ ձևաչափով։ Դատապարտյալները բարձրացրել են իրենց հետաքրքրող և մտահոգող հարցերը, որոնք վերաբերել են վերասոցիալականացման ծրագրերին, պայմանական վաղաժամկետ ազատման ընթացակարգերին, ներման ինստիտուտին, ինչպես նաև իրավունքների իրացմանն առնչվող այլ հարցերի։
Հանդիպումն անցել է բաց և անմիջական մթնոլորտում՝ հնարավորություն տալով դատապարտյալներին բարձրաձայնելու իրենց հուզող խնդիրները, ներկայացնելու առաջարկություններ և ստանալու համապատասխան պարզաբանումներ։

⚖🤝Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը կարևորում է Արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայության հետ ձևավորված արդյունավետ համագործակցությունը` ազատությունից զրկված անձանց իրավունքներին առնչվող ոլորտում առկա խնդիրները հաղթահարելու տեսանկյունից։

 

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930