Լրահոս
Օրվա լրահոսը

«Նիկոլ, վերջ, այ տղա, պիտի գնաս, հերիք է, հոգնել ենք, զզվել ենք, այսքան չարիք ու պառակտում բերած մարդը չի կարող ազգ սիրել»

Հունիս 03,2026 22:30 Share

«Ութ տարի առաջ այս հրապարակում դեռևս մորուքավոր Նիկոլը դժգոհում էր, բողոքում էր, որ կայքերը գրում են՝ իբր ինքը եկել է՝ հողերը հանձնելու։ Ու ասում էր՝ երաշխավորում եմ, երբեք Արցախի հարցում միանձնյա որոշում չեմ կայացնելու, ժողովրդի մեջքի հետևում, փակ դռների հետևում երբեք թուղթ չեմ ստորագրելու։ Չորս տարի անց գնաց ու փակ դռների հետևում Արցախը միանձնյա հանձնեց թուրքին»,- Հանրապետության հրապարակում «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքում ասաց պրոդյուսեր, հասարակական գործիչ Ռուբեն Մխիթարյանը։

Նա Նիկոլ Փաշինյանին կոչ արեց հեռանալ․ «Նիկոլ, քանի որ դու այս 8 տարիների ընթացքում հայ ժողովրդի կարծիքն ընդհանրապես չես հարցրել, այս օրերին մարդիկ էլի սկսել են լցնել հրապարակները, գալ հանրահավաքների, որպեսզի ասեն՝ վերջ, այ տղա, պիտի գնաս, հերիք է, բավ է, հոգնել ենք, զզվել ենք։ Այսքան չարիք բերած, այսքան պառակտում բերած, այսքան ողբերգություն բերած մարդը չի կարող ազգ սիրել, չի կարող Աստված ունենալ, չի կարող պետություն ունենալ, պիտի գնաս ու գնալու ես»։

Ռուբեն Մխիթարյանը նշեց․ «Կառավարման ղեկը լաչառներից պետք է փոխանցել հավասարակշռվածներին, անամոթներից՝ դաստիարակվածներին, դիլետանտներից՝ պրոֆեսիոնալներին, ուրացողներից՝ պահանջատերերին, դավաճաններից՝ հայրենասերներին։ Մեր երկիրը պետք է ի վերջո ադրբեջանցիների ձեռքից վերցնենք, տանք հայերին։ Ո՞վ ես դու, քեզնից ի՞նչ ես ներկայացնում, որտեղի՞ց եկար էս ժողովրդի գլխին, այ ազգակործան, այ պատուհաս, այ չմարդ, այ հակամարդ»։

Մանրամասները՝ տեսանյութում 

Ռուբեն Մխիթարյանը նաև ասաց, որ մեզնից փորձում են խլել Արարատի մասին երազանքը և Արարատը՝ որպես գաղափար, որպես ինքնության հենասյուն․ «Այսօր փորձում են նաև քանդել, պառակտել, ավերել մեր Եկեղեցին՝ Արարատ ու Եկեղեցի»։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930