Լրահոս
Տանը նստել չլինի
Օրվա լրահոսը

«Եվ սա է արդյունքը, որ մենք պարտություն ենք ունեցել։ Սա ճիշտ ճանապարհ չի». Վաղարշակ Հարությունյան

Հունիս 05,2026 12:15 Share

«Եթե մենք հիմա խոսում ենք մեր պետության ուժեղացման, բանակի վերականգնման և մարտունակության վերականգնման մասին, մեր երիտասարդների դաստիարակության մասին, սա փաստում է, որ այդ ուղղությամբ մենք աշխատանք չենք տանում։ Եվ սա է արդյունքը, որ մենք պարտություն ենք ունեցել։ Սա ճիշտ ճանապարհ չի»,- «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հայտարարեց «Ռեֆորմիստներ» կուսակցության վարչապետի թեկնածու, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։

Կուսակցության անդամները՝ Վաղարշակ Հարությունյանի գլխավորությամբ, այսօր այցելել էին «Եռաբլուր»՝ ՀՀ ազգային հերոս, գեներալ-գնդապետ, ՀՀ ԶՈՒ առաջին շտաբի պետ Գուրգեն Դալիբալթայանի 100-ամյակի առիթով։ «Եռաբլուրում» էին նաև գեներալի ընտանիքի անդամները, հարազատները։ ՀՀ ՊՆ-ից կամ կառավարության անդամներից որևէ մեկը չէր այցելել «Եռաբլուր»։

Վաղարշակ Հարությունյանի փաստմամբ, Գուրգեն Դալիբալթայանը մեծ ներդրում ունի մեր բանակի կայացման գործում և արցախյան առաջին պատերազմում հաղթանակի մեջ։ Լինելով խորհրդային բանակի գեներալ, զբաղեցնելով խորհրդային բանակի Հյուսիս-հարավային շրջանի մարտական պատրաստության գծով հրամանատարի տեղակալի պաշտոնը, նա վերադարձել էր Հայաստան՝ իր գիտելիքն ու փորձը ներդնելով ՀՀ ԶՈՒ կայացման և սահմանների պաշտպանության գործին։

«Մենք իր հետ ծանոթացել ենք 1991-ին, երբ գեներալը նշանակվեց նորաստեղծ պաշտպանության կոմիտեի շտաբի պետ։ Ես կոմիտեի նախագահի առաջին տեղակալն էի։ Հետո, երբ ստեղծվեց ՀՀ ՊՆ-ն, ինքը նշանակվեց ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, ու այդպես անցավ բանակի կայացման և պատերազմի լայնածավալ փուլը և կարողացավ լավագույնս իրեն դրսևորել։ Անձամբ մասնակցում էր մարտական գործողություններին, ողջ շփման գիծն անցավ ոտքով՝ անկախ նրանից, որ այդ ժամանակ արդեն տարիքով էր։ Ինքը մեծ ներդրում ունի մեր հաղթանակում»,- ասաց Վաղարշակ Հարությունյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930