Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ Ջրափի գյուղի ընտրատեղամասում չկար 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը

Հունիս 06,2026 19:20 Share

Քիչ առաջ տեսանյութ էր տարածվել համացանցում, համաձայն որի՝ Անիի տարածաշրջանի Ջրափի գյուղում գտնվող թիվ 33/50 ընտրատեղամասում, որը, ի դեպ, միակն է համայնքում, չկա 3-րդ համարի քաղաքական ուժի քվեաթերթիկների տրցակը։

«Ակտ եք ստորագրել, տիկին ջան, փաստաթուղթ է, չէ՞, բա չնայեի՞ք՝ ի՞նչ են տալիս ձեզ, 3-րդ համարն ո՞ւր անհետացավ»,-հարցնում էին հանձնաժողովի նախագահին։ Նա պարզաբանեց, որ ահազանգել են, 2  ժամ ՝ սպասում են, կբերեն, տեխնիկական խնդիր է, կլուծեն»:

Aravot.am-ը կապ հաստատեց թիվ 33 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Արկադի Թադևոսյանի հետ, նա ասաց՝ ոչ մի խնդիր չկա, արդեն կարգավորված է, տրցակը պատահաբար ուրիշ ընտրատեղամաս է ուղարկվել, որտեղ ևս դրված է եղել կողքի ամանի մեջ։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Լուսանկարն՝ արխիվային

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930