Լրահոս
Օրվա լրահոսը

«Հակակոռուպցիոն կոմիտե, հարցեր չունե՞ք Գնել Սանոսյանին, Սերգեյ Բագրատյանին»․ Արման Աբովյան

Հունիս 07,2026 20:40 Share

«Հակակոռուպցիոն կոմիտե, հարցեր չունե՞ք այդ մարդկանց, խոսքն իշխանություններին հարող պաշտոնյաների, ՔՊ-ականների և առհասարակ այն մարդկանց մասին է, որոնք իշխանության օգտին անում են հնարավորն ու անհնարինը, որ ստանան այն արդյունքները, որոնք ցանկանում են։ Չեք ստանալու, դուք չեք որոշելու, ձեր ուղղորդմամբ չէ ՀՀ քաղաքացին գնալու»,- այսօր կայացած մամուլի ասուլիսում հայտարարեց «Առաջարկ Հայաստանին» թիմի նախընտրական ցուցակում ընդգրկված ԲՀԿ անդամ Արման Աբովյանը՝ անդրադառնալով այն տեղեկություններին, որ իշխանության ներկայացուցիչների կողմից ուղղորդվում է քվեարկությունը։

Մասնավորապես, տեղեկություններ եղան, Գնել Սանոսյանը ընտրատեղամասի դիմաց բացահայտ ուղղորդումներ էր անում, մարդկանց ցուցումներ էր տալիս։ Նաեւ նախկին ԲՀԿ-ական այժմ ՔՊ անդամ Սերգեյ Բագրատյանի մասին եղան նման հրապարակումներ։

Մանրամասները՝ տեսանյութերում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930