Լրահոս
Օրվա լրահոսը

«Շատ խոսուն է փաստը, որ երրորդ անգամ անընդմեջ կարողանում ենք միանձնյա կառավարող մեծամասնություն ձեւավորել»․ Արարատ Միրզոյան

Հունիս 08,2026 13:54 Share

ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ՀՀ 2025 թվականի բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության ներկայացման ժամանակ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն անդրադարձավ խորհրդարանական ընտրությունների արդյունքներին։ 

«Սա հերթական անգամ գալիս է փաստելու, որ ժողովրդավարական գործընթացները եւ առաջին հերթին՝ ազատ, արդար, թափանցիկ եւ ժողովրդավարական ընտրությունների կայացումը Հայաստանում այլեւս անշրջելի է։ Եվ ՀՀ ժողովուրդն այլեւս երբեք թույլ չի տա ընտրական գործընթացների այն խախտումները, որոնց մենք ականատես ենք եղել մինչեւ 2018 թվականը»,- ասաց նա։

Միրզոյանը շնորհակալություն հայտնեց ՀՀ քաղաքացիներին՝ երրորդ անգամ անընդմեջ երկրի կառավարումը ՔՊ-ին վստահելու համար։

«Փաստը, որ երրորդ անգամ անընդմեջ մենք կարողանում ենք միանձնյա ձեւավորել կառավարող մեծամասնություն, շատ խոսուն եւ մյուս կողմից՝ շատ պատասխանատու ու պարտավորեցնող է։ Մեզ համար պատիվ է ստանձնել այդ պարտավորությունը։ Եվ ինչպես նախկինում, այսուհետ եւս մենք ամեն ինչ անելու ենք, որ մեզ վստահված կառավարումն իրականացնենք եւ մեր խոստացած բարեփոխումները շարունակենք իրականացնել»,- հավելեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Լուսանկարը՝ ՔՊ ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930