Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի տնօրեն Ստյոպա Սաֆարյանի ֆեյսբուքյան գրառումը
Չես բռնաբարել, բայց պետք է փոխհատուցես
Ծանոթացեք․ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը 2023թ․ Կոտայքի մարզում, իսկ 2024թ․ Երևան քաղաքի ընդhանուր իրավասության դատարանում դատավոր է նշանակել սույն տիկնոջը/օրիորդին՝ Անի Քարահեյանին։ Բառացիորեն րոպեներ առաջ տեղեկացա, որ թավշյա արդարադատության դիցուհին կայացրել է մի վճիռ, որով չի ապացուցել, որ ես զրպարտել եմ Վազգեն Գալստանյանին և չէր էլ կարող, քանի որ քննվող գործում առկա չի եղել որևէ ապացույց, որ այդ արտահայտությունը նա չի արել, ըստ այդմ՝ դատարանը չի պահանջել, որ ես հերքեմ զրպարտություն «գնահատված» արտահայտությունը բայց վճռել է, որ ես 100․000 դրամ պետք է «փոխհատուցեմ» Վազգեն Գալստանյանին, 100,000 էլ նրա փաստաբանին։
Եթե շատ կոնկրետ, պատկերացրեք ենթադրյալ բռնաբարության գործով դատավարություն, որտեղ դատավորը չի ապացուցում, որ մեղադրյալը բռնաբարել է, բայց վճիռ է կայացնում, որ նա պետք է փոխհատուցի հորինված զոհին․․․
Կարդացեք նաև
Ահա սա է ձեր արդարադատությունը, պարոնայք․․․ Ու սա միակ դեպքը չէ․․․ Ու այս վճռի ընդհանուր պատասխանատվությունը կրում եք դուք, և ոչ միայն ձեր նշանակած, ձեր հովանավորած դատավորները։
Մինչև խորհրդարանական ընտրությունները երկրի շուրջ ստեղծված իրավիճակը զսպում էր գրել, խոսել, քննարկել ահագին կուտակված խնդիրների մասին: Բայց հիմա ազատ ենք բոլորս։
Վճիռը բողոքարկվելու է, իսկ այս և այլ խայտառակ որոշումների մասին սպասեք մեծ քննարկման։ Գնալու ենք մինչև վերջ, մինչև երրորդ ատյան, անգամ՝ ՄԻԵԴ։ Թող որ տարիներ տևեն։ Բայց ես անելու եմ իմը, ինչպես որ դուք արեցիք ձերը։ Նեղանալ չլինի։
Հիմա հասկացա, թե ինչու ընտրություններից օր առաջ փոխեցիք խափանման միջոցը, իսկ երկու օր անց հաճոյացաք նրան։ Իհարկե, իմ հաշվին։



















































Ստյոպա Սաֆարյանը մարդկանց զրպարտելու մեծ փորձ ունի ու հիմա ոչ թե դրանից է նեղացնել որ իր օգտին վճիռ չի կայացվել, այլ նրանից եր լինելով հավատարիմ կենդանի վարչակարգին իր համար դատարանի վրա ճնշում չի գործադրվել։ Այո քեզ օգտագործել և շպրտել են ինչպես շատ այլ դեպքերում են վարվում տարբեր իրերի հետ։ պետք չէր բարոյական նման անկումների գնալ ու հիմա նստել ողբալ