Լրահոս
Օրվա լրահոսը

Աշխատատեղերի ստեղծումը պետք է դիտարկվի ոչ միայն որպես տնտեսական նպատակ, այլև ներդրում՝ կանխարգելման, վերակառուցման և խաղաղության պահպանման համար. Պարույր Հովհաննիսյան

Հունիս 23,2026 11:09 Share

2026թ. հունիսի 22-ին ՄԱԿ-ում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանը մասնակցեց ՄԱԿ Տնտեսական և Սոցիալական խորհրդի և Խաղաղաշինության կոմիտեի «Ռիսկերից դեպի դիմակայունություն. աշխատատեղերի ստեղծմամբ սոցիալական համերաշխության առաջմղումը խաղաղաշինության համատեքստերում» խորագրով կայացած համատեղ նիստում։

Իր ելույթում, Պարույր Հովհաննիսյանն ընդգծեց, որ աշխատատեղերի ստեղծումը պետք է դիտարկվի ոչ միայն որպես տնտեսական նպատակ, այլև ներդրում՝ կանխարգելման, վերակառուցման և խաղաղության պահպանման համար։

Անդրադառնալով Հայաստանի փորձառությանը՝ դեսպան ՀՀ մշտական ներկայացուցիչն առանձնանշեց, որ տեղահանված անձանց համար իրականացվող աշխատանքով ապահովման և ինքնազբաղվածության թիրախային ծրագրերը՝ աշխատանքով ապահովելով ավելի քան քսան հազար մարդկանց՝ ապահովելով ապրուստի միջոցներով և սոցիալական ներառականությամբ։

Հիմնվելով Հայաստանի փորձի վրա՝ նա ընդգծեց տեղահանված անձանց համար նախատեսված նպատակային զբաղվածության և ինքնազբաղվածության ծրագրերը, որոնց շրջանակներում ավելի քան 20,000 մարդ ներկայումս զբաղված է ֆորմալ աշխատանքով՝ աջակցելով ինչպես կենսապահովմանը, այնպես էլ սոցիալական ներառմանը։

Դեսպան Հովհաննիսյանը նաև ընդգծեց ՄԱԿ Տնտեսական և Սոցիալական խորհրդի և Խաղաղաշինության կոմիտեի միջև համագործակցության ուժեղացման կարևորությունը, ինչպես նաև կառավարությունների, միջազգային ֆինանսական հաստատությունների, ՄԱԿ համակարգի և տեղի շահառուների՝ զարգացման և սոցիալական համերաշխության առաջմղման նպատակով։

ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930