Լրահոս
Օրվա լրահոսը

Պարույր Հովհաննիսյանը ներկայացրել է Հայաստանի առաջնահերթությունները՝ որպես COP17-ի հյուրընկալող և առաջիկա նախագահող երկիր

Հոկտեմբեր 05,2026 23:43 Share
Աջակցեք aravot.am-ին

ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Պարույր Հովհաննիսյանն ընդգծել է Հայաստանի հանձնառությունը կայուն զարգացման ֆինանսավորման և ՄԱԿ-ի կողմից իր մանդատների արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ ռեսուրսների ու կարողությունների ապահովման հարցում:

Երկրորդ կոմիտեում ՀՀ մշտական ներկայացուցիչը կարևորել է երկրների խոցելիությունները արտացոլող զարգացման ֆինանսավորումը, Միջին եկամուտ ունեցող և Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրներին աջակցությունը, տարածաշրջանային հաղորդակցությունների խթանումը, ինչպես նաև ներկայացրել է Հայաստանի առաջնահերթությունները՝ որպես COP17-ի հյուրընկալող և առաջիկա նախագահող երկիր։

Հինգերորդ կոմիտեում դեսպան Հովհաննիսյանը վերահաստատել է Հայաստանի՝ ՄԱԿ-ի կանոնավոր բյուջե իր անդամավճարներն ամբողջությամբ և ժամանակին վճարելու հետևողական գործելակերպը և ընդգծել կանխատեսելի ֆինանսավորման, ինչպես նաև թափանցիկ ու ապացույցների վրա հիմնված բարեփոխումների կարևորությունը, որոնք կամրապնդեն ՄԱԿ-ի արդյունավետությունն ու հաշվետվողականությունը։

 

ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ​​ներկայացուցչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031