Լրահոս
Օրվա լրահոսը

«Տաք, չոր ու մաքուր գրասենյակում նստած զանազան պարոնները որոշել են, որ հայ արտադրողը պետք է գտնի «ալտերնատիվ» շուկաներ». Գոհար Ղումաշյան

Հունիս 24,2026 22:11 Share

«Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու Գոհար Ղումաշյանը նշում է.

«Տնտեսվարողը բախվում է անհեռատես քաղաքական որոշումների հետևանքներին։ Հայ մարդու արյուն-քրտինքով մշակած ու վաստակած բերքը փչանում է բեռնատարներում։ Արդյունքում՝ տնտեսական լուրջ խնդիրներ են առաջանում։

Տաք, չոր ու մաքուր գրասենյակում նստած զանազան պարոնները որոշել են, որ հայ արտադրողը պետք է գտնի «ալտերնատիվ» շուկաներ։ Սակայն իրենց ուղեղը չեն ծանրաբեռնել հետագա որոշումներով։ Այլ կերպ ասած՝ «դուք ձեր գլխի ճարը տեսեք, ժողովուրդ ջան»։

Ընտրությունները վերջացան, ուրեմն՝ իրենցից ոչինչ մի ակնկալեք։ Հետո ի՞նչ, որ ամբիոնների մոտ հոխորտում էին, «կրքոտ» ելույթներ էին ունենում։ Ընտրությունից հետո թեկուզ ջրհեղեղ։ Այսպես են վարվում, քանի որ նրանք իբրև քաղաքական գործիչ են, բայց այդպես էլ չդարձան պետական գործիչ»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930