Լրահոս
Օրվա լրահոսը

«Այս նիստին ոչ միայն մեր ինտելեկտն է խոշտանգվում, այլև մեր կյանքն ու ժամանակը». Բագրատ սրբազանի փաստաբանը՝ դատախազներին

Հունիս 25,2026 19:30 Share

«Դադարեցրեք այս խոշտանգումը, հարգեք մեր բոլորի ժամանակը։ Ցանկացած ապացույց, որի դեպքում չեք կարող հիմնավորել, թե ինչ կապ ունի այստեղ գտնվող անձանցից յուրաքանչյուրի հետ, դադարեք հետազոտել։ Այսպես տարիներ ենք վատնելու մեր կյանքից»,- Բագրատ սրբազանի գործով դատական նիստի ընթացքում դատախազներին դիմեց նրա փաստաբան Տաթևիկ Սողոյանը։

Նշենք, որ մեղադրող կողմը գրեթե երկու ժամ ներկայացնում էր ապացույցներ։

Տաթևիկ Սողոյանը նաև մտահոգություն հայտնեց, որ պաշտպանական կողմը զրկված է ըստ էության հարցեր տալու և դրանց պատասխանները ստանալու հնարավորությունից՝ հասկանալու, թե ներկայացվող ապացույցը ում է վերաբերում, ինչ է այն հաստատում կամ հերքում, և ինչու են գրեթե երկու ժամ ծախսել այդ ամենը լսելու վրա։

Փաստաբանը նշեց, որ դատական նիստերի դահլիճում ներկա է նաև Միքայել սրբազանը, որի գործով ժամեր առաջ Վերաքննիչ դատարանը որոշում էր կայացրել՝ ազատելով նրան տնային կալանքից։

«Ինչպես սրբազանն էր ասում իր դատական նիստերի ժամանակ, իր ինտելեկտն է խոշտանգվում, այս նիստին ոչ միայն մեր ինտելեկտն է խոշտանգվում, այլև մեր կյանքը, ժամանակն ու պարզ տրամաբանությունը։ Չենք հասկանում, թե ինչ կապ ունի Հայկ Մաթևոսյանի տնից առգրավված զինանոցը, խոհանոցային դանակը, զրահաբաճկոնը և փոքր կացինը այս գործի հետ։ Այդ մարդը ոչ այս գործով վկա է, ոչ հարցաքննվել է, ոչ էլ մեղադրյալ է»,- ասաց Տաթևիկ Սողոյանը։

Դատական նիստը կշարունակվի հուլիսի 23-ին՝ ժամը 15:00-ին։

Բագրատ սրբազանի և 17 անձանց գործով դատական նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Տաթև Հարությունյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930