Լրահոս
Օրվա լրահոսը

Նաիրա Զոհրաբյան․ Ազգային ժողովի ղեկավար կազմում են ընտրվում մարդիկ, ովքեր ամենանողկալի որակումներն են տվել ընդդիմադիրներին․ «Հրապարակ»

Հունիս 27,2026 10:20 Share

«Քաղպայմանագրի» վարչության նիստում, չսպասելով Սահմանադրական դատարանի որոշմանը, ԱԺ նախագահի թեկնածու են ընտրել ԱԺ նախկին փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանին։

ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, «Հրապարակի» հետ զրույցում անդրադառնալով այս ընտրությանը, նկատեց. «Տպավորություն ունեմ, որ մենք հայտնվել ենք մի շատ վատ շրջապտույտի մեջ եւ ամեն անգամ երանի ենք տալիս նախորդին, որը նողկալի էր: Ես չեմ նախանձում այս ընդդիմությանը, որը, բնականաբար, վերցնելու է մանդատները եւ գնալու է խորհրդարան: Ես ուղղակի ցավում եմ այն քաղաքացիների համար, ովքեր գնացել են ընտրության, քվեարկել են հանուն փոփոխության եւ առաջիկայում տեսնելու են դաբլ այլանդակություն: Ազգային ժողովի ղեկավար կազմում են ընտրվում մարդիկ, ովքեր ամենանողկալի որակումներն են տվել ընդդիմադիրներին:

Նույն Ռուբեն Ռուբինյանը հայտարարում էր, որ սպասում է ընդդիմությանը, որին վերաբերվելու է որպես հանցագործների: Չգիտեմ, թե ինչ է պատրաստվում անել ընդդիմությունը, սակայն երբ նայում եմ ցուցակները, ինձ մոտ մեծ մտավախություններ են առաջանում: Սա չի լինելու խորհրդարան, լինելու է մեկ քաղաքական ուժի «բոյեվիկ» ներկայացումների թատերաբեմ: Ի դեպ, լրատվամիջոցները եւս կանգնելու են լրջագույն սանկցիաների առաջ` խորհրդարանական աշխատանքները լուսաբանելիս: Դա արդեն իսկ տեսանելի է»:

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930