Այս տարի Հանրայինը նշում է հիմնադրման 70-ամյակը: 1956 թվականի հենց այս օրը եղավ հեռուստաընկերության առաջին եթերը։
Հոբելյանական երեկոյին ներկա էին ՀՀ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, գործադիր մարմնի ներկայացուցիչներ, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, մեր երկրում հավատարմագրված դեսպաններ:
Խորհրդանշական օրվա առթիվ տեղի ունեցած հանդիսավոր միջոցառման շրջանակում նշանակալի ներդրում ունեցած մի շարք անձինք արժանացել են պետական պարգևների։
Կարդացեք նաև
Ռուբեն Ռուբինյանը Հանրային հեռուստաընկերության 70-ամյակի առթիվ մասնագիտական գործունեության ոլորտում բազմամյա նվիրումի և արգասաբեր աշխատանքի համար հուշանվերներով է պարգևատրել հեռուստաընկերության աշխատակիցներ Տաթև Դանիելյանին, Արմեն Պահլավունուն, Շահեն Սարդարյանին, Նորա Հունանյանին, Քնարիկ Փիլոսյանին, Երվանդ Պետրոսյանին, Արմեն Մարգարյանին և Թերեզա Բեգլարյանին։
Միջոցառման ավարտին տեղի է ունեցել նոր մասնաշենքի շինարարական աշխատանքների ավարտի պաշտոնական ազդարարումը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ





















































