Լրահոս
Օրվա լրահոսը

Աշխարհի 1000 համալսարանների մեջ չկա ոչ մի համալսարան Հայաստանից․ Ռուբեն Հայրապետյան

Հունիս 27,2026 13:30 Share

«Մատենա» միջազգային դպրոցի համահիմնադիր և տնօրեն Ռուբեն Հայրապետյանի ֆեյսբուքյան գրառումը

Հրապարակվել է համալսարանների համաշխարհային վարկանիշավորման աղյուսակը («QS World University Rankings 2027»):
Աշխարհի 1000 համալսարանների մեջ չկա ոչ մի համալսարան Հայաստանից, իսկ Ադրբեջանից, ուշադրությո՛ւն, 7 համալսարան, որոնցից ամենաբարձրն արդեն 565-րդն է:

Բայց ամենահետաքրքիրը դա չէ. ընդամենը 3 տարի առաջ նույն ցանկում եղել է 0 համալսարան Ադրբեջանից:
Այս գրառումն այն մասին չէ, թե որքան լավն են ադրբեջանական համալսարանները: Ճիշտ հակառակը՝ ո՛չ իրենք են շատ բարձր դիրքերում դեռ, ո՛չ էլ վարկանիշներն են որակի վերջնական երաշխիք: Գրառումն այն մասին է, որ նույնիսկ իրենք են կարողանում ընդամենն ակնհայտ նվազագույն քայլերն անելով էական առաջընթաց գրանցել:

Իսկ թե մենք ինչու մինչև հիմա չենք կարողանում անել ակնհայտ նվազագույն քայլերը, պատճառները կրկին ակնհայտ են՝ սնապարծություն, ինքնախաբեություն, խիզախության պակաս, կարճաժամկետ մտածողություն…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930