Լրահոս
Օրվա լրահոսը

Գորիսի պետական քոլեջի տնօրենը ճնշումներ է գործադրում հաշվապահի նկատմամբ՝ ստիպելով, որ իմ դեմ կեղծ բողոքներ ներկայացնի. քոլեջի նախկին տնօրեն

Հունիս 29,2026 15:45 Share

Գորիսի պետական քոլեջի նախկին տնօրեն Կարեն Լազարյանի ֆեյսբուքյան գրառումը

Հայտարարություն / բաց նամակ

Սույնով ցանկանում եմ բարձրաձայնել և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի, ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների, հակակոռուպցիոն ու իրավապահ մարմինների, իրավապաշտպան կազմակերպությունների և ԶԼՄ-ների ուշադրությունը հրավիրել իմ և «Գորիսի պետական բազմագործառութային քոլեջ» ՊՈԱԿ-ի (նախկինում՝ Գորիսի պետական քոլեջ) աշխատակիցների նկատմամբ տեղի ունեցող անօրինականությունների, ճնշումների և բացահայտ շանտաժի աննախադեպ շարքին:

Ես՝ Կարեն Լազարյանս՝ Գորիսի պետական քոլեջի նախկին տնօրենս, ինձ ապօրինի կերպով աշխատանքից ազատելուց և քոլեջի անվանափոխումից հետո ականատես եմ լինում մի իրավիճակի, երբ արդեն շուրջ վեց ամիս հաստատությունը ղեկավարող նոր տնօրենի՝ Արմինե Կոլյանի գործողություններն անցել են օրինականության և բարոյականության բոլոր սահմանները:

Նոր տնօրեն Արմինե Կոլյանը տևական ժամանակ է, ինչ բացահայտ ճնշումներ ու շանտաժ է գործադրում քոլեջի հաշվապահի նկատմամբ՝ ստիպելով և պահանջելով նրանից, որպեսզի իմ դեմ ներկայացնի կեղծ բողոքներ ու շինծու հայտարարություններ, որոնց նպատակն է ինձ իրավական պատասխանատվության ենթարկելը (քրեականացնելը): Ավելին՝ իր ապօրինի պահանջները պարտադրելու ընթացքում տնօրեն Արմինե Կոլյանը բացահայտ հայտարարել է. «Վերևները տեղյակ են, քեզ ի՞նչ է պետք, մատդ ինչ աշխատանքի վրա դնես՝ խնդիր չես ունենա»՝ այդպիսով ակնարկելով բարձրաստիճան հովանավորչության մասին: Ըստ հաշվապահի փոխանցած տեղեկությունների՝ ենթադրվում է, որ Սյունիքի մարզպետարանի հետ կապված ձայնային հաղորդագրություն (գրառում) է ստացվել, և առկա է հիմնավոր կասկած, որ այդ ձայնային հաղորդագրությունն իրեն է ուղարկել Սյունիքի փոխմարզպետ Նարե Ղազարյանը: Հաշվապահը, հրաժարվելով գնալ նման ստոր քայլի, կեղծիքի և տեղի տալ Սյունիքի փոխմարզպետի կողմից ենթադրյալ ուղղորդվող ճնշումներին ու շանտաժին, տնօրենի կողմից ենթարկվել է սպառնալիքների: Տնօրենը հայտարարել է. «Եթե Կարեն Լազարյանի մասին բողոքներ չես ներկայացնում, ուրեմն դո՛ւ ես պատժվելու», ինչից հետո դիմել է ոստիկանություն:

Ստեղծված անտանելի իրավիճակի և հոգեբանական ճնշումների պատճառով հաշվապահն արդեն պաշտոնապես դիմել է ՀՀ հակակոռուպցիոն մարմիններին՝ խնդրելով իրավական պաշտպանություն և հարցի օրինական լուծում: Տնօրենի կողմից հաշվապահին ուղղված այս բացահայտ սպառնալիքներին, շանտաժին և հոգեբանական տեռորին ականատես են եղել քոլեջի ևս 7 աշխատակիցներ: Տեսնելով կատարվող անօրինականությունները և մտահոգություն ունենալով, որ վաղն իրենք նույնպես կարող են դառնալ նմանատիպ ստոր հետապնդումների զոհ՝ այդ 7 աշխատակիցներն արդեն դիմում են ներկայացրել աշխատանքից ազատման համար:

Ես՝ Կարեն Լազարյանս, դիմում եմ ՀՀ վարչապետին, ժողովրդի կողմից ընտրված պատգամավորներին, իրավապահ կառույցներին և իրավապաշտպան կազմակերպություններին՝ ակնկալելով անհապաղ արձագանք: Խնդրում եմ ձեռնարկել օրենքով սահմանված բոլոր միջոցները՝ կանխելու համար պաշտոնեական դիրքի չարաշահումը, շանտաժը, կեղծ մատնությունների կազմակերպումը, մարզային պաշտոնյաների հնարավոր ապօրինի միջամտություններն ու քոլեջի աշխատակիցների իրավունքների ոտնահարումը՝ հարցին տալով բացառապես իրավական և արդարացի լուծում:

Հարգանքով՝ Կարեն Լազարյան, Գորիսի պետական քոլեջի նախկին տնօրեն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930