Լրահոս
Օրվա լրահոսը

Քննարկվել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև առևտրատնտեսական գործակցության զարգացման և հայկական արտադրանքի արտահանման մեծացման հնարավորությունները

Հունիս 29,2026 22:55 Share

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հունիսի 29-ին ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին։

Հանդիպմանը մասնակցել է նախարարի տեղակալ Անուշիկ Ավետյանը։

🔹 Քննարկվել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև առևտրատնտեսական գործակցության զարգացման և հայկական արտադրանքի արտահանման մեծացման հնարավորությունները։

📈 Նախարար Գևորգ Պապոյանը նշել է, որ ՀՀ կառավարության առաջնահերթություններից է արտահանման դիվերսիֆիկացումը, որի համատեքստում առանձնահատուկ նշանակություն ունի հայկական բարձրորակ արտադրանքի ներկայության ընդլայնումը Եվրոպական միության երկրների, այդ թվում՝ Ֆրանսիայի շուկայում։

🤝 Քննարկվել են նաև հայ արտադրողների և ֆրանսիական ընկերությունների միջև գործարար կապերի ակտիվացմանը, B2B ձևաչափով հանդիպումների կազմակերպմանը և հայկական արտադրանքի՝ ֆրանսիական շուկայում առաջմղմանն առնչվող հարցեր։

 

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930