«Լուրջ մի ընդունեք։ Իրենք արդեն ՀԷՑ-ը «գցել են իրենց ոտքերին», բոլոր ցուցանիշները կատաստրոֆիկ են, դրա համար իրենք շատ ուրախ կլինեին հիմա, եթե այդ քայլերը ձեռնարկած չլինեին»,- այսօր դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը։
Լրագրողները մեկնաբանություն էին խնդրել ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի երեկվա հայտարարության մասին, ըստ որի՝ հուլիսին ՀԷՑ-ը պետականացվելու է։
Պատասխանելով Հայաստանում իշխանափոխության մասին լրագրողների հարցերին՝ Սամվել Կարապետյանն ասաց, որ ինքն իր ժամկետներն ունի, բայց չի հրապարակայնացնի դրանք։ Հստակեցնող հարցին՝ մինչև մեկ տարի՞, թե մեկ տարուց անց, պատասխանեց. «Դա բոլորդ կտեսնեք»։
Կարդացեք նաև
Դատական նիստի ձայնագրառումը՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Լուսանկարը՝ «Սպուտնիկ ԱՐՄԵՆԻԱՅԻ»


















































