ՔՊ վարչության նիստից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ ՀԷՑ-ի պետականացման գործընթացն ինտենսիվ առաջ է գնում։
«Շատ շուտով՝ հուլիսի կեսերին արդեն կառավարությունը որոշում կընդունի հանրության գերակա շահ ճանաչելու մասին, որին կհաջորդեն արդեն շուկայական արժեքի գնահատումը և փոխհատուցումը»,- ասաց նա։
Անդրադառնալով հարցին, որ ընդդիմությունը Սահմանադրական դատարանում վիճարկում է ընտրության արդյունքները, իսկ ՔՊ-ն պաշտոններ է բաժանում, գուցե կսպասեին ՍԴ նիստի ավարտի՞ն, Ռոմանոս Պետրոսյանը պատասխանեց․ «Բայց կյանքը չի կարող կանգ առնել մեր երկրում, քանի դեռ վիճարկվում է։ Բարձր դատարանն իր լիազորություններն է իրականացնում, մենք մեր քաղաքական գործունեությունն ենք իրականացնում։ Երբ կունենանք կոնկրետ վճիռ, կգործենք՝ ելնելով այդ վճռի տրամաբանությունից ու պահանջներից»։
Դիտարկմանը՝ տպավորություն է, որ իշխանությունն ի սկզբանե 100 տոկոսով գիտի, թե ինչ որոշում է կայացնելու ՍԴ-ն, Պետրոսյանը պատասխանեց․ «Հարյուր տոկոսով ոչ ոք ոչինչ չգիտի, եթե այդ իշխանությունը լինեինք, վաղուց սահմանադրական մեծամասնություն կլինեինք։ Բայց վիճահարույց իրավիճակներ հասունացան, որոնք ընդդիմությանը տարան Սահմանադրական դատարանի դուռը»։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


















































