Լրահոս
Օրվա լրահոսը

«Թուրքիայի պատմությունում չեն եղել ցեղասպանություն, զանգվածային սպանություններ». Էրդողանի առաջին արձագանքը՝ Իսրայելի կառավարության՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու որոշմանը

Հունիս 30,2026 22:25 Share

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն առաջին անգամ մեկնաբանել է Իսրայելի կառավարության՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու որոշումը։

Թուրքիայի նախագահը Հայոց ցեղասպանությունը «զրպարտություն» է անվանել։

Նա հայտարարել է, որ Անկարան հաշվի չի առնում նրանց «զրպարտությունը», ում «ձեռքերը արյունով են ներկված» Գազայի հատվածում:

Էրդողանը պնդել է, որ Թուրքիայի պատմությունում չեն եղել «ցեղասպանություն, զանգվածային սպանություններ, ճնշումներ և գաղութատիրություն»:

«Մենք բացարձակապես կարևորություն չենք տալիս մեր երկրին ուղղված զրպարտությանը այն հանցավոր ցանցի կողմից, որի ձեռքերը ներկված են Գազայի 73,000 անմեղ մարդկանց արյունով», ասել է Թուրքիայի նախագահ Էրդողանը:

«Մեր պատմությունը չի պարունակում ցեղասպանություն, կոտորածներ, ճնշումներ և գաղութատիրություն»,-նշել է Թուրքիայի նախագահը։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930