Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վերջին հայտարարությունը՝ ««Զանգեզուրի միջանցքի» բացումը նոր հնարավորություններ կստեղծի Թուրքիայի ու թյուրքական աշխարհի համար», հերթական անգամ բացահայտում է Անկարայի և Բաքվի իրական նպատակներն ու հռետորաբանության անփոփոխությունը։
Ակնհայտ է, որ թուրք-ադրբեջանական տանդեմը հետևողականորեն և անընդհատ շրջանառության մեջ է պահում հենց «միջանցք» տերմինը։ Մինչ Հայաստանի իշխանությունները տարբեր հարթակներում փորձում են խուսափել այս ձևակերպումից՝ խոսելով «ճանապարհների ապաշրջափակման», «Խաղաղության խաչմերուկի» կամ ԹՐԻՓ (TRIPP) ծրագրի և նմանատիպ այլ բանաձևումների մասին, Անկարան ու Բաքուն ամենաբարձր մակարդակով անգամ չեն փորձում քողարկել իրենց մոտեցումը։ Նրանք շատ լավ գիտակցում են, թե ինչպիսի սուր ու նյարդային արձագանք է առաջացնում «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը հայ հասարակության շրջանում, սակայն միտումնավոր և մշտապես կրկնում են այն։
Այս քաղաքականության հիմքում մի քանի հստակ հաշվարկ կա։ Նախ՝ թուրքական և ադրբեջանական կողմերը փորձում են հայ հասարակության ականջին սովորական դարձնել այդ բառը, բթացնել զգոնությունը և հոգեբանորեն նախապատրաստել հանրությանը իրենց պահանջների իրագործմանը։ Երկրորդ՝ նրանք այդպիսով ցույց են տալիս, որ բացարձակապես չեն հրաժարվել իրենց օրակարգից և հերթական պահանջից՝ Հայաստանի ինքնիշխան տարածքով արտատարածքային տրամաբանությամբ անցում ստանալու հարցում։
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում
Կարդացեք նաև
Նկարազարդումը ստեղծվել է ԱԲ տեխնոլոգիայի միջոցով



















































