Լրահոս
Օրվա լրահոսը

Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք

Հուլիս 06,2026 13:04 Share

Արարատի մարզի դատախազությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակում, ուսումնասիրել է Արարատի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող հողամասերը տարբեր անձանց տրամադրելու վերաբերյալ փաստաթղթերը:

Ուսումնասիրության արդյունքում, ի թիվս այլնի, պարզվել է, որ Արարատ համայնքի նախկին ղեկավար Ա.Բ.-ն, խախտելով իրավահարաբերության ծագման պահին գործող Հողային օրենսգրքի 77-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները, Արարատ քաղաքի Այգի 1/1 հասցեում գտնվող՝ 0.0591 հա մակերեսով հողամասը 2008 թվականի ապրիլի 2-ին կառուցապատման իրավունքով՝ 99 տարի ժամկետով, հատկացրել է ֆիզիկական անձի: Վերջինս կառուցապատման իրավունքը նվիրատվության պայմանագրի հիման վրա փոխանցել է մեկ այլ ֆիզիկական անձի:

Դատախազի կողմից միջնորդագիր է հասցեագրվել Արարատ համայնքի ղեկավարին՝ Արարատ համայնքի և կառուցապատողի միջև 2008 թվականի ապրիլի 2-ին կնքված կառուցապատման իրավունքը դադարեցնելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ:

Դատախազի միջնորդագրի հիման վրա, Արարատի համայնքապետարանի իրավասու մարմինների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում, 2026 թվականի հունիսի 29-ին Կադաստրի կոմիտեում դադարեցվել է Արարատ քաղաքի Այգի 1/1 հասցեում գտնվող՝ 0.0591 հա մակերեսով, 1 միլիոն 109 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով հողամասի նկատմամբ գրանցված կառուցապատման իրավունքը. հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը:

Հիշեցնենք, որ 2026 թվականի հունիսի 18-ին դատախազական ներգործության արդյունքում, Կադաստրի կոմիտեում դադարեցվել էր Արարատի քաղաքային զբոսայգու տարածքում՝ Շահումյան 36/5 հասցեում գտնվող՝ 0,1280 հա մակերեսով, 2 միլիոն 403 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով հողամասի նկատմամբ գրանցված կառուցապատման իրավունքը:

Մյուս պայմանագրերի լուծման ուղղությամբ աշխատանքներն ընթացքի մեջ են:

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031