Լրահոս
Օրվա լրահոսը

Դատախազությունը «Հրազդան» մարզադաշտը բռնագանձելու վերաբերյալ հայցադիմումներ է ներկայացրել դատարաններ

Նոյեմբեր 27,2026 15:22 Share
Աջակցեք aravot.am-ին

Գլխավոր դատախազությունը պետական գույքի մասնավորեցման գործարքներով ստանձնած պարտավորությունների ոչ պատշաճ կատարման հիմքով երկու հայցադիմում է ներկայացրել Հակակոռուպցիոն և Սնանկության դատարաններ՝ պահանջելով բռնագանձում տարածել «Հրազդան» մարզադաշտի և դրան կից մի շարք անշարժ գույքերի վրա։

 

Մասնավորապես՝

  1. Գլխավոր դատախազությունը հայցադիմում է ներկայացրել Սնանկության դատարան՝ պահանջելով բռնագանձում տարածել «Հրազդան կենտրոնական մարզադաշտ» ՓԲ ընկերությանը պատկանող՝ Երևան քաղաքի Հրազդանի կիրճ 4/1 հասցեում գտնվող անշարժ գույքի վրա։

Հայցի հիմքում դրվել է այն հանգամանքը, որ պետական գույքի մասնավորեցման պայմանագրով գնորդը ստանձնել է 2 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք դրամի ներդրում կատարելու պարտավորություն, որի պատշաճ կատարումը գնորդի կողմից ներկայացված հաշվետվություններով և դրանցում արտացոլված ծախսերը հիմնավորող փաստաթղթերով չի հաստատվել։

Սնանկության դատարանը 2026 թվականի նոյեմբերի 13-ին հայցադիմումն ընդունել է վարույթ։

  1. Գլխավոր դատախազությունը հայցադիմում է ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ Պետական գույքի կառավարման կոմիտեի, «Եվրոպարկ» առևտրի կենտրոն ԲԲ և «Սոլիդիուս» ՓԲ ընկերությունների՝ «Եվրոպարկ» առևտրի կենտրոն ԲԲ ընկերությանը պատկանող՝ Երևան քաղաքի Աթենքի փողոց 10/2 հասցեում գտնվող անշարժ գույքի, ինչպես նաև «Սոլիդիուս» ՓԲ ընկերությանը պատկանող՝ Երևան քաղաքի Հրազդանի կիրճ 4/2 հասցեում գտնվող անշարժ գույքի վրա բռնագանձում տարածելու պահանջով։

Այս հայցի հիմքում դրվել է պետական գույքի մասնավորեցման գործարքով սահմանված պայմանները ընկերությունների կողմից պատշաճ կատարված չլինելու հանգամանքը։

Հակակոռուպցիոն դատարանը 2026 թվականի նոյեմբերի 9-ին հայցադիմումն ընդունել է վարույթ և կիրառել հայցի ապահովման միջոց։

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30