Լրահոս
Օրվա լրահոսը

Պարույր Հովհաննիսյան. Հայ ժողովուրդը շատ լավ գիտի ոճրագործությունների կործանարար հետևանքները

Հուլիս 07,2026 17:18 Share
Աջակցեք aravot.am-ին

Պաշտպանելու պատասխանատվության վերաբերյալ ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի քննարկմանը ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանը վերահաստատեց Հայաստանի հանձնառությունը՝ առաջ մղելու «Պաշտպանելու պատասխանատվության» սկզբունքը՝ ուժեղացված կանխարգելման, վաղ նախազգուշացման և համատեղ գործողությունների միջոցով։

Դեսպան Հովհաննիսյանը նշեց, որ հայ ժողովուրդը շատ լավ գիտի ոճրագործությունների կործանարար հետևանքները։ Շեշտվեց Հայաստանի առաջատար դերը ՄԱԿ-ում կանխարգելման օրակարգի առաջմղման գործում՝ անդրադառնալով ՀՀ նախաձեռնությամբ սահմանված Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի և արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրվան, Միջազգային օրվա 10-ամյակին նվիրված բարձր մակարդակի հանդիպմանը, «Ցեղասպանության կանխարգելում» խորագրով Մարդու իրավունքների խորհրդի երկամյա բանաձևին, ինչպես նաև վերջերս ընդունված «Կրթություն հանուն խաղաղության» Գլխավոր ասամբլեայի բանաձևին։

Ընդգծվեց, որ ՄԱԿ-ը՝ իր համապատասխան մեխանիզմների միջոցով, կրում է առանցքային պատասխանատվություն՝ ապահովելու արդյունավետ վաղ նախազգուշացում և կանխարգելիչ գործողություններ, նախքան իրավիճակները կվերածվեն մարդկային ողբերգությունների։ Այս համատեքստում շեշտվեց, որ «ՄԱԿ80» նախաձեռնության շրջանակներում ընթացող քննարկումները պետք է ամրապնդեն Կազմակերպության կանխարգելման կարողությունները:

ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031