Լրահոս
Օրվա լրահոսը

Ստացվում է՝ մարդկանց սահմանադրական իրավունքը ոչնչացրին՝ ԿԸՀ-ի ձեռքով. Վարդան Այվազյան. «Հրապարակ»

Հուլիս 09,2026 10:58 Share

«Հրապարակի» զրուցակիցը ԵՊՀ Սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ, «Ժողովրդական համախմբում» կուսակցության երկրորդ համար Վարդան Այվազյանն է։

– Իսկ Սահմանադրական դատարանի որոշումը սպասելի՞ էր Ձեզ համար:

– Այո, իհարկե, սպասելի էր: Ես կարծում եմ, որ ընդդիմադիր յոթ ուժերը, որոնք դիմել էին Սահմանադրական դատարան, ինձնից լավ գիտեին, որ չի լինելու որեւիցե արդյունք, եւ ամենահետաքրքիրն այն էր, որ ՍԴ ոչ մի դատավոր այս որոշման կայացմանը դեմ չի եղել, եւ հատուկ կարծիք անգամ չի ներկայացվել: Այսինքն` Սահմանադրական դատարանը որոշում է ընդունել միաձայն կերպով, բայց այս առումով ես մի փոքր հույս ունեի, որ գոնե «Բարգավաճ Հայաստան»-ի հետ կապված՝ Սահմանադրական դատարանը կվերականգնի օրինականությունը, որովհետեւ Ընտրական օրենսգիրքը հստակ ասում է` եթե ընտրատեղամասերում ընտրությունների արդյունքներն անվավեր են ճանաչում, ապա անպայման պետք է վերաքվեարկություն տեղի ունենա: Քաղաքացիների ընտրական իրավունքն ամրագրված է Սահմանադրությամբ: Մարդիկ քվեարկել էին կոնկրետ ուժին, ինչի արդյունքում 4 տոկոսանոց ուժ պետք է ձեւավորվեր Ազգային ժողովում, սակայն այդպես էլ չձեւավորվեց: Ստացվում է, որ մարդկանց սահմանադրական իրավունքը ոչնչացրին` ԿԸՀ-ի ձեռքով: Ինչպես տեսանք, Սահմանադրական դատարանն այստեղ էլ խնդիր չտեսավ եւ ԿԸՀ-ի որոշումն ուժի մեջ թողեց: Սահմանադրական դատարանի որոշումները վերանայման ենթակա չեն, դրանց հետ կապված դիտողություններ եւ տեսակետներ չեն լինում, այդ պատճառով էլ անելիք այս մասով չկա այլեւս:

Դավիթ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031