Լրահոս
Օրվա լրահոսը

«Մինչեւ հիմա ընդդիմադիրների վրա կարած ո՞ր գործն է հաստատվել, որ այս մեկը հաստատվի». Արմենուհի Կյուրեղյանը՝ Արեգնազ Մանուկյանին ներկայացվող մեղադրանքի մասին

Հուլիս 09,2026 13:58 Share

«Այսօր առավոտյան լուր տարածվեց, որ Արեգնազ Մանուկյանին, որը նաեւ «Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր էր, տանում են կալանավորման։ Իսկ ի՞նչն է նրա մեղքը։ Նրա մեղքն այն է, որ համաձայնել է հանդես գալ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների ցանկով որպես պատգամավորության թեկնածու։ Իսկ բոլորս շատ լավ գիտենք, որ այսօրվա իշխանությունը ակնհայտորեն հարձակում է սկսել «Բարգավաճ Հայաստանի» թեկնածուների, կուսակցականների եւ, ընդհանրապես, այդ կուսակցության գործունեության վրա»,- ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության ՀՅԴ պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը «Հայելի» ակումբում՝ անդրադառնալով այսօր վաղ առավոտյան «Բարգավաճ Հայաստանի» պատգամավորության կին թեկնածու Արեգնազ Մանուկյանի բնակարան ուժայինների ներխուժելուն եւ նրան կալանավորման տանելուն։

«Եվ այս պարագայում լուրջ հարց է առաջանում՝ իսկ ինչո՞ւ հանկարծ։ Ի վերջո, իրենք իրենց սրտի Սահմանադրական դատարանով ապացուցեցին, որ իրենք ճիշտ են, իրենց գողությունը ճիշտ է, որ «Բարգավաճ Հայաստանին» տրված 60 հազար ընտրողների քվեները ոչինչ չարժեն իրենց համար։ Եվ իրենք ԲՀԿ-ին դուրս թողնելով ԱԺ-ից՝ ապահովեցին իրենց 3/5-րդը։

Լավ, այդքանից հետո հիմա ինչո՞ւ են նորից հարձակվել «Բարգավաճ Հայաստանի» վրա։ Պատասխանը ակնհայտ է։ Որովհետեւ ամբողջ աշխարհը իմացավ, ամբողջ աշխարհը համոզվեց, որ մինչեւ հիմա բոլորս գիտեինք, որ իրենք միայն ստախոս տեսակն էն, մի բան ասում են՝ մի բան անում, որ իրենց ոչ մի խոսքին տեր չեն լինում, իսկ հիմա նաեւ ապացուցվեց, որ իրենք լրացնում են մարդկության գող տեսակի շրջանակը։ Այո, նրանք գողացել են այդ կուսակցության քվեները։ Բա գողությունը էլ ո՞նց է լինում։ Հենց այդ գող տեսակի բացահայտումը, ի տես աշխարհի ցուցադրումը չեն կարողանում մարսել։ Հետեւաբար, պետք է հարձակվեին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության վրա, ինչը եւ անում էին, ինչը եւ շարունակելու են անել, քանի որ ունենք հոգեխանգարմունքի մեջ գտնվող մի ղեկավար, որը չի կարողանում որեւէ կերպ մարսել իր ստերի, իր տեսակի այսքան բացահայտումը, իր դիմակի այսքան պատռումը; Սա է պատճառը, որ Արեգնազ Մանուկյանին այսօր տանում են կալանավորման։

Ես չգիտեմ, թե ինչ հոդված կդնեն նրա վրա։ Իհարկե, այդ հոդվածը, գործը, որ կկարեն, չի ապացուցվելու։ Բայց դա ի՞նչ կարեւոր է իրենց համար։ Մինչեւ հիմա ընդդիմադիրների վրա կարած ո՞ր գործն է հաստատվել, որ այս մեկը հաստատվի։ Բայց իրենք իրենց որպես սրտի մխիթարանք, հերթով տանելու են ընդդիմադիրներին, մինչեւ հոգեխանգարմունքը կանցնի կամ չգիտեմ ինչ կլինի»,-ասաց տիկին Կյուրեղյանը։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031