Լրահոս
Օրվա լրահոսը

Թաթուլ Հովհաննիսյանը՝ Օլիմպավանի աշխատանքը կանգնեցնելու մասին. «1700 տոննա տաք ջուրը նեխելու է, պոմպերը ավերվելու են, տատամիները, բռնցքամարտի տանձերը, ամեն ինչ փչանալու է, գնա։ Գույքը ափսոս է »

Հուլիս 11,2026 15:50 Share

Հայկական ձյուդոյի երախտավոր Թաթուլ Հովհաննիսյանը նույնպես մասնակցում է Գագիկ Ծառուկյանի աջակցության եւ Օլիմպավանը օր առաջ բացելու պահանջով բողոքի ակցիային։

«Ամենակարեւորը գիտե՞ք որն է։ Մեկ ամիս առաջ այստեղ ստուգումներ անցկացրել են։ Ամեն ինչ նորմալ է եղել։ Եկել ու էլի են ստուգում։ Ոչ մի խնդիր։ Լավ, այս կառույցը կարո՞ղ է մեր սեփականությունը չի։ Ես այստեղ համասեփականատեր եմ։ 1700 տոննա տաք ջուրը նեխելու է, պոմպերը ավերվելու են, մաքրուհիները չեն կարողանալու մաքրել։ Պատուհանները պետք է բացվեն, որ օդափոխություն լինի։ Տատամիները, բռնցքամարտի տանձերը, ամեն ինչ փչանալու է, գնա։ Գույքը ափսոս է։ Անվտանգությունը շենքից դուրս, մեքենայի մեջ է քնում։ Ծառերը դրսի կողմից ենք ջրում։ Ամոթ է, թշնամանք է։ Խնդրում եմ՝ այս գործին լուրջ մոտենալ, լուրջ նայել։ Ժողովուրդն ի՞նչ մեղք ունի։ Բոլորը տոկոսների տակ, վարձով ապրողներ։

Խնդրում եմ, մի փչացրեք այս եղածը։ Հետո վերականգնել չի լինի։ Ոչ մի մարզիկ չի կարող Ծաղկաձորում երկու հավաքից ավելի անցկացնել։ Ես դա որպես մասնագետ եմ ասում։ Բացեք, թող ձեր լավագույն մասնագետը գա, նստի այստեղ, եթե ինչ-որ բանի վրա կասկածում եք։ Թողեք մարդիկ աշխատեն։

Ես երկար տարիներ սպորտում եմ՝ նման բան չեմ հիշում։ Այսքան բութ ազգ ե՞նք։ Եկեք խելացի մոտենանք հարցին։ Ափսոս է։ Նայեք այս ծառ ու ծաղիկը՝ այս շոգի տակ։ Սենյակներում ի՞նչ կա, որ կապարակնքել եք»։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031