Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ եք դուք հրաժարվում ճանաչել Հայոց ցեղասպանությունը․ Շառլ Ազնավուրի հարցը Իսրայելի նախագահին

Հուլիս 11,2026 22:23 Share

Հայտնի է, որ Ֆրանսիայում ապրող Ազնավուրյանների ընտանիքը Երկրորդ Համաշխարհային պատերազմի ժամանակ հիտլերյան ֆաշիզմից հրաշքով մազապուրծ շատ հրեաների և այլազգիների ապաստան է տալիս իր տանը՝ վտանգելով, մեծ ռիսկի ենթարկելով ընտանիքի անդամներին, նրանց կյանքը։

Լինելով Հայոց Ցեղասպանությունը վերապրած ժողովրդի զավակներ, ընտանիքի հայրը՝ Միշա (Մամիկոն) Ազնավուրյանը, մայրը՝ Քնար Բաղդասարյանը, Շառլը և քույրը՝ Աիդան ջերմությամբ ու սիրով են շրջապատում նացիստներից փրկված, իրեց հոգածությամբ մխիթարվող այդ մարդկանց։

… Ազնավուրյանների ընտանիքի նկատմամբ որպես Իսրայելի իշխանության երախտիքի դրսևորում՝ 2019 թվականի հոկտեմբերին Երուսաղեմում Իսրայելի այն ժամանակվա նախագահ Ռեուվեն Ռիվլինի կողմից տեղի ունեցավ ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐԻՆ ՌԱՈՒԼ ՎԱԼԵՆԲԵՐԳԻ մեդալով պարգևատրման արարարողությունը։

(Հայտնի է , որ Ռաուլ Վալենբերգի մեդալը մարդասիրության, բարոյական խիզախության և մարդկային կյանքեր փրկելու խորնրդանիշ է)։

… Մեդալն ընդունելուց և շնորհակալական խոսքից հետո, Շառլ Ազանավուրը հարց ուղղեց Իսրայելի նախագահին.

«Ես բաց հարց ունեմ և պատասխան չեմ ակնկալում, բայց այն արժե հնչեցնել.
-Ինչո՞ւ եք Դուք հրաժարվում ընդունել ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ՝ հաշվի առնելով, որ դուք ինքներդ եք տառապել նացիստական ռեժիմից»։

Նախագահ Ռիվլինը պատասխանեց, որ դա ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՐՑ Է։ Եվ հույս հայտնեց, որ կգա մի օր, որ այդ հարցը կլուծվի և կճանաչվի, որովհետև 1915 թվականին Հայ ժողովրդի հետ տեղի է ունեցել սարսափելի ողբերգություն։

Անահիտ ՔՆԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել