Ishkhanutyun.am. Նիկոլ Փաշինյանի նախկին թիմակից՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին՝ պահանջելով պատվին և արժանապատվությանը հասցված վնասի փոխհատուցում:
Հիշեցնենք`ավելի վաղ Նիկոլ Փաշինյանն էր դատի տվել Սոֆյա Հովսեփյանին՝ պահանջելով ներողություն և 2 մլն դրամի չափով փոխհատուցում: Սոֆյա Հովսեփյանի հայցը դատարան է մուտքագրվել երեկ:


















































