Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեն Սիմոնյանը կդառնա՞ Գյումրու քաղաքապետի առաջին տեղակալ՝ Ավետիս Առաքելյանի կողմից պատգամավորական մանդատ վերցնելու դեպքում

Հուլիս 15,2026 17:58 Share

Գյումրու քաղաքապետի պաշտոնակատար, քաղաքապետի առաջին տեղակալ Ավետիս Առաքելյանի՝ պատգամավորական մանդատը վերցնել-չվերցնելու քննարկումների ֆոնին հաճախակի է հնչում Գյումրու ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Կարեն Սիմոնյանի անունը՝ որպես քաղաքապետի առաջին տեղակալի, տվյալ դեպքում նաև Գյումրու քաղաքապետի պաշտոնակատարի թեկնածուի։

Այսօր լրագրողները նրանից հետաքրքրվեցին, թե կհամաձայնի՞ լինել փոխքաղաքապետ, թե՞ իրեն ևս կկաշկանդի այն հանգամանքը, որ իր նկատմամբ սկսել են քրեական հետապնդում, չի բացառվում, որ իրեն էլ ցանկացած պահի կալանավորեն։

«Եթե մտել եմ պայքարի մեջ, ուրեմն ինձ քիչ են հետաքրքրում նմանատիպ հետապնդումները, որ ես քաղաքական քայլ անելուց հրաժարվեմ կամ հետ մնամ, դա միանշանակ բացառեք, դա լուրջ էլ չի դիտվում։ Այսինքն՝ մարդը մտնի քաղաքականության մեջ՝ չհասկանալով, որ կարող է նույնիսկ հետապնդվել իշխանության կողմից, դա անլուրջ է։

Իսկ ինչ է քննարկվում, ես տեղյակ չեմ, տեղեկանում են մամուլից, երբ որ հայտարարություն լինի և անցնենք գործնական փուլի, այդ ժամանակ նոր կկարողանամ նմանատիպ հարցերի կոնկրետ պատասխանել։

Իմ մասով, իմ թիմի մասով պատրաստ ենք ամեն ինչի, ինչը որ օգուտ է տալիս մեր քաղաքին, մեր երկրին և մեր բանիմաց, գրագետ քաղաքացիներին»,- ասաց Կարեն Սիմոնյանը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031