Լրահոս
Օրվա լրահոսը

«Էս ի՞նչ ջղաձգումներ են․․․ Ես բարերար չեմ, բարերարը ձեր համար ձեր սրտի օլիգարխ Սամվել Ալեքսանյանն է»․ Գյումրու ավագանու նիստում իրավիճակը թեժացավ

Սեպտեմբեր 15,2026 17:10 Share

Գյումրու ավագանու այսօրվա նիստի ժամանակ թեժ քննարկում ծավալվեց շախմատի դպրոցի համար դռներ ձեռք բերելու նպատակով հատկացված գումարի շուրջ, ընդհուպ պարզաբանումների համար ամբիոն հրավիրվեց շախմատի դպրոցի պատասխանատուն։

Սա դուր չեկավ Գյումրու ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Կարեն Սիմոնյանին, որն ասաց՝ չէր ուզի ավագանու նիստերի դահլիճում այդքան քիչ գումարի շուրջ քննարկում ծավալեին, երբ պետք է օգնել այդ դպրոցին ու զարկ տալ մարզաձևին։

Երբ ՔՊ-ականները սկսեցին հակադարձել նրան, Կարեն Սիմոնյանը՝ ի նշան անհամաձայնության, լքեց դահլիճը։ Նախքան դուրս գալը՝ Գյումրու քաղաքապետի պաշտոնակատար Ավետիս Առաքելյանը հարցրեց՝ «Հեռանո՞ւմ եք, չեք գալու հետ», ու սկսվեց թունդ լեզվակռիվ ՔՊ-ականների ու Կարեն Սիմոնյանի միջև։

ՔՊ խմբակցության քարտուղար Էդգար Բաղդասարյանը նստած տեղից նետեց, թե կսպասեն նրան, որ Կարեն Սիմոնյանը գնի այդ դռները շախմատի դպրոցի համար։

Կարեն Սիմոնյանն ասաց, եթե զգում են, որ մշակույթի ու սպորտի ոլորտին վերաբերող ցանկացած հարց լուծելու համար քաղաքապետարանի բյուջեն չի բավարարում, ինքը պատրաստ է օգնել։

Դահլիճի կեսը ծափահարեց։

ՔՊ խմբակցության քարտուղար Էդգար Բաղդասարյանը շարունակեց, որ քաղաքի բյուջեն բարերարների կարիք չունի, որին Կարեն Սիմոնյանն այսպես պատասխանեց․ «Ես բարերար չեմ, էդ մեկ, բարերարը ձեր համար Սամվել Ալեքսանյանն է, որին 20 տարի քննադատեցիք ու դարձավ ձեր սրտի օլիգարխը։ Ես ընդամենն արել եմ իմ առաջարկությունը, որին ի վիճակի եմ եղել և նույնիսկ ոչ լրատվության առաջ, այլ փակ դռների հետևում, որը ոչ մեկը չի իմացել։ Եթե ինձ դիմեք, երեք անգամ ավել տալու եմ»։

«Չլինի՞ մեր քաղաքի օլիգարխներից էլ դուք եք, պարոն Սիմոնյան», -հարցրեց Էդգար Բաղդասարյանը։

«Ոչ», -պատասխանեց Կարեն Սիմոնյանը։

ՔՊ խմբակցության ղեկավար Շավարշ Արամյանն էլ բացականչեց․ «Մենք սրտի օլիգարխ չունենք, մեր կառավարությունն էլ հետը»։

Լեզվակռիվը թեժացավ, երբ ՔՊ-ական ավագանու անդամ Լևոն Անանյանը սկսեց բարձր տոնով դիտողություն անել Կարեն Սիմոնյանին, թե ձեզ կարգի հրավիրեք։ ՔՊ-ական անդամը գոռում էր, այլևս ոչինչ չէր լսվում։ Նրան սաստեց Ավետիս Առաքելյանը։

«Պարոն Անանյան, ի՞նչ է կատարվում ձեր հետ, էս ի՞նչ ջղաձգություններ են, մի՛ արեք, պետք չէ»։

Երբ Կարեն Սիմոնյանը դուրս էր գալիս, ՔՊ-ականները նորից ասացին՝ սպասում ենք։ Կարեն Սիմոնյանը հետ դարձավ՝ զայրացած տոնով հարցնելով. «Ինչի՞ն եք սպասում, եղբայր, ինչ-որ խառը բաների մեջ եք, ասում եմ՝ դիմում գրի, ձեր տան համար էլ կանեմ»։

Մանրամասները՝ տեսանյութում

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930