«Ազատություն». ԱՄՆ զինված ուժերը հուլիսի 16-ի երեկոյան նոր հարվածներ են հասցրել Իրանի տարածքում գտնվող օբյեկտներին, հայտնել է ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը՝ CENTCOM-ը։
Ամերիկյան կողմի փոխանցմամբ՝ հարվածները շարունակվում են վեցերորդ գիշերն անընդմեջ և նպատակ ունեն «ավելի թուլացնել Իրանի ռազմական կարողությունները»։
Իրանական պետական Press TV-ն, սակայն, պնդում է, որ հարվածների տակ են հայտնվել նաև քաղաքացիական օբյեկտներ։ Ըստ հեռուստաընկերության՝ թիրախավորվել են Հորմոզգանի նահանգի երեք կամուրջներ, Բանդար Աբբասի բնակելի թաղամասը, Քիշ կղզու էլեկտրական ենթակայանը, ինչպես նաև Բանդար Աբբասի և Իրանշահրի օդանավակայանների մերձակայքը։
Իրանական լրատվամիջոցները նաև պայթյունների մասին են հայտնել Բուշերում, որտեղ գտնվում է երկրի միակ քաղաքացիական ատոմակայանը։
Կարդացեք նաև
Press TV-ի տվյալներով՝ հարվածների հետևանքով երեք մարդ զոհվել է, 15-ը՝ վիրավորվել։
Ի պատասխան՝ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ երկրի բանակի հետ համատեղ հարվածներ է հասցրել տարածաշրջանում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:


















































