Լրահոս
Օրվա լրահոսը

Քննարկվեցին առյուծի անկման պատճառների, տեղափոխված այլ կենդանիների հետագա խնամքի, ինչպես նաև այգու կանաչապատման և այլ հարցեր

Հուլիս 17,2026 15:03 Share

Տեղի ունեցավ ԵԿԱ Կառավարման խորհրդի հերթական նիստը, որը վարում էր ԵԿԱ ԿԽ նախագահ Կարեն Մանվելյանը` ԵԿԱ տնօրեն Ա .Տեր-Թովմասյանի, Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետի ժ/պ Ս. Հայկազյանի, նիստին հրավիրված Երևանի ավագանու անդամներ Ք. Վարդանյանի և Ա. Ավետիսյանի, ԵԿԱ ԿԽ անդամների մասնակցությամբ:

Նիստին քննարկվեցին տեղափոխված առյուծի անկման պատճառների, տեղափոխված այլ կենդանիների հետագա խնամքի, ինչպես նաև այգու կանաչապատման և ընթացիկ այլ հարցեր: Նիստից հետո մասնակիցները շրջեցին այգու տարածքով, ծանոթացան ընթացիկ աշխատանքներին։

Երևանի կենդանաբանական այգի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել