Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Վրաստանի Փոթի քաղաքում անցկացված «Irakli Lolua Cup» կայծակնային շախմատի մրցաշարում:
Մրցաշարի միանձնյա հաղթող դարձավ միջազգային վարպետ Ալեքս Սահակյանը, ով 9 հնարավորից վաստակեց 8 միավոր:
Նշենք, որ Ալեքսը ներկայումս գտնվում է զինվորական ծառայության մեջ:
ՖԻԴԵ-ի վարպետ Մենուա Հակոբյանը և Հակոբ Հակոբյանը վաստակեցին 7.5 միավոր և համապատասխանաբար զբաղեցրին 2-րդ և 3-րդ հորիզոնականները։
Կարդացեք նաև
ՀՀ ՇԱԽՄԱՏԻ ՖԵԴԵՐԱՑԻԱ




















































