Փաստաբանների դատավարական հակառակորդ հանդիսացող կառույցի նախագահը դիմել է ՀՀ արդարադատության նախարարություն՝ օրենսդրորեն արգելելու դատավորների վերաբերյալ փաստաբանների մասնագիտական կարծիքները հանրությանը գերթափանցիկ եղանակով ներկայացնող HelpCourt հարթակի գործունեությունը։
Սա հերթական ապացույցն է, որ HelpCourt համակարգը շուրջ 10 տարի գործում է բացառապես օրենքի տառին համապատասխան։ Հակառակ դեպքում վաղուց ցածր վարկանիշ ունեցող որոշ դատավորների կողմից կգտնվեին դրա գործունեությունը դադարեցնելու իրավական հիմքեր, այլ ոչ թե փորձ կարվեր փոխել հենց օրենքը։
Եթե HelpCourt-ը սպառնում է որևէ դատավորի անկախությանը, ապա այդ դատավորը անկախ չէ ինքնին ու չի գտնվում իր տեղում։
HelpCourt-ը կշարունակի իր օրինական գործունեությունը դեռ շատ երկար ու բացի դատավորներից, դեռ շատ պաշտոնյաներ կվարկանիշավորվեն անկախ փաստաբանական համայնքի կողմից։
Help Court


















































