ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 15-րդ կոնգրեսի շրջանակներում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի և Ֆրանսիայի Հանրապետության արդարադատության նախարար (Կնիքների պահապան՝ «Garde des Sceaux») Ժերալդ Դարմանենի միջև երկկողմ հանդիպումը։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել 2026 թվականի մայիսի 5-ին Երևանում ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության և Ֆրանսիայի Հանրապետության միջև ռազմավարական գործընկերության հաստատման մասին համատեղ հռչակագրի իրագործմանը։
Մասնավորապես՝ քննարկվել են ռազմավարական գործընկերության շրջանակներում համագործակցության կոնկրետ ուղղությունները և հնարավոր հետագա քայլերը: Այս համատեքստում Սրբուհի Գալյանը ներկայացրել է Արդարադատության նախարարության համակարգմամբ իրականացվող բարեփոխումները և ոլորտում Կառավարության առաջնահերթությունները:
Կողմերը երկուստեք պատրաստակամություն են հայտնել խորացնելու հարաբերությունները համատեղ հռչակագրով նախանշված, այդ թվում՝ մարդու իրավունքների պաշտպանության, կոռուպցիայի դեմ պայքարի, իրավունքի գերակայության երաշխավորման, ժողովրդավարական ինստիտուտների զարգացման, Եվրոպական միության հետ Հայաստանի հարաբերությունների խորացման և այլ ուղղություններով:
Կարդացեք նաև
ՀՀ արդարադատության նախարարություն



















































