Լրահոս
Օրվա լրահոսը

«Ձեր քաղաքական հետապնդումները տեսել ենք՝ մերկ, դատարկ, անապացույց, խայտառակ գործեր են». Էդմոն Մարուքյան

Հուլիս 21,2026 13:01 Share

«Ես դատապարտում եմ այս դեպքը եւ ընդհանրապես դատապարտում եմ Հայաստանում տեղի ունեցող բոլոր քաղաքական հետապնդումները,- ուղիղ եթերում ասել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորության թեկնածու Արեգնազ Մանուկյանի կալանավորման, նրա անչափահաս դստեր եւ 85-ամյա մայրիկի հետ նույնիսկ հեռախոսազրույցն արգելելու եւ ընդհանրապես Հայաստանի դատաիրավական համակարգի խայտառակ վիճակի մասին։- Մենք ձեր քաղաքական հետապնդումները տեսել ենք՝ մերկ, դատարկ, անապացույց, խայտառակ գործեր են։ Մեկը մեկից բեթար։ Ահաբեկչության կազմակերպման գործերով բոլորն ազատության մեջ են։ Այսինքն՝ այնքան տակը ապացույց չկա, դատարանները ամիսներ անց բաց են թողել մարդկանց։ Այն որ սկզբից կալանավորել՝ հայ, գոռոց-ճվվոցով, բանով, այնքան տակը բան չկա, սաղ ազատության մեջ են։

Էս եք դուք։ Ու չկա մի դատավճիռ, որ մեկը դատվել է ահաբեկչության գործով, որ ուզում էր իշխանության որևէ ներկայացուցչի ինչ-որ վնաս հասցնի, կյանքից զրկի, կամ առողջությանը վնասի, կամ մի բան անի, ինչ-որ իշխանությունը, սահմանադրական կարգը տապալի։ Չկա ոչ մի բան, գոյություն չունի։ 2021 թվականի ընտրակաշառքի գործերից էլ ոչ մի բան չկա։

Ամբողջ օր միայն հավայի, ստից խոսում եք, թե՝ բա արդարադատությունը միայն հարուստներին է հասանելի։ Ձեր ամոթն է, դրա համար պետք է գետինը մտնել, ոչ թե հայտարարություններ անել, որ արդարադատությունը, արդարությունը, դատական համակարգը Հայաստանում միայն հարուստներին, փողատերին է հասանելի։ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունը սա է դատաիրավական համակարգի մասին։ Բա ի՞նչ եք ակնկալում։ Այսքանն Էի ուզում ասել»։

Էդմոն Մարուքյանը նաեւ նշել է, որ Հայաստանում Նիկոլ Փաշինյանին իրենից ավելի շատ ու ավելի լավ ճանաչող չկա եւ կոչ է արել՝ տարածել իր այս եթերային խոսքը, որ մարդիկ դիտեն, իմանան, թե ինչ խայտառակություններ են կատարվում Հայաստանի Հանրապետությունում, որոնք ինքը միշտ դատապարտում է և որ չեն կարող որևէ ձևով արդարացում գտնել մարդկանց մոտ, ովքեր լռում են։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել