«Հնարավորինս բոլոր քայլերը ձեռնարկում ենք, որպեսզի օր առաջ մեր տնտեսվարողների համար բացվեն սահմանները, որովհետեւ ինքներդ եք տեսնում, թե արդեն ձկնաբուծարաններն ինչ խնդրի առաջ են կանգնած։ Սուպերմարկետներում լոլիկի գները իջնում են մինչեւ 90 դրամ, դա նշանակում է, որ առնվազն 70 դրամով է սուպերմարկետը վերցնում։ Իսկ այդ ինքնարժեքի մեջ տնտեսվարողը չի կարող ուղղակի վնասով դուրս չգալ։ Պլյուս դրան մնացած ոլորտները՝ ծաղկի շուկայում մեծ գնանկում է։ Եվ այս խնդիրների մեջ ինձ ամենաշատը նյարդայնացնում է իշխանությունների այս ցինիկ կեցվածքը, որ 4 կամ 5 բեռնատար հանել են Լեհաստան ու խոսում են եվրոպական շուկան գրավելու մասին, դիվերսիֆիկացիայի մասին»,- Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքի մոտ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավոր Հարություն Մնացականյանը։
Նա նշեց, որ հայ տնտեսվարողներն այսօր շատ վատ վիճակում են։ Մնացականյանի խոսքով՝ ռուսական շուկայում հայ տնտեսվարողները խնդիրներ ունեցել են նաեւ 2023-2024 թվականներին։ «Ասեմ ավելին՝ 2024-ին ՌԴ-ից առնվազն երեք նամակ է եկել մեր ՍԱՏՄ-ին որակի հետ կապված խնդիրներով, որին բացարձակ որեւէ պատասխան չի ներկայացվել։ 2024 թվականին 19 ընկերություն գցեցին սեւ ցուցակ, 2025 թվականին ծաղկի շուկայի հետ էր խնդիրը, աստիճանաբար բացեցին, հիմա նորից այսքան զգուշացումից հետո նորից փակեցին։ Ես չեմ կարող քաղաքական գնահատական տալ, ասել՝ սա քաղաքական ենթատեքստ ունի, թե տնտեսական։ Բայց եթե անգամ քաղաքական ենթատեքստ չունի, տնտեսական է, եթե պետությունը 8 տարի կարողանար ճիշտ կազմակերպել եւ ոչ թե միայն խոսել շուկայի դիվերսիֆիկացման մասին ու ոչինչ չանել, մենք այսօր այս վիճակին չէինք հասնի»,- նշեց Հարություն Մնացականյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Նա նշեց, որ իշխանական ցանկացած կամայականություն քաղաքական դաշտում անհետեւանք չի մնալու։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


















































