Լրահոս
Օրվա լրահոսը

«Կարո՞ղ է՝ մենք ենք գժվել, որ չենք հասկանում՝ սա իրականում ահաբեկչություն է, բայց այնքան էլ ահաբեկչության նման չէ»․ Տաթևիկ Սողոյանը՝ ՄԱԿ-ի փորձագետներին «Սրբազան պայքարի» գործով դիմելու մասին

Հուլիս 30,2026 19:54 Share

«Ուղղակի այն հարցադրումով էի դիմել ՄԱԿ-ին, թե ինչքանո՞վ է այս գործընթացը նորմալ միջազգային հակաահաբեկչական պայքարի համատեքստում, կարո՞ղ է՝ մենք ենք գժվել այս իրականության մեջ, որ չենք հասկանում՝ սա իրականում ահաբեկչություն է, բայց այնքան էլ ահաբեկչության նման չէ։ Ասել եմ՝ խնդրում եմ՝ հետազոտեք այս գործի փաստական հանգամանքները և պարզեք՝ ինչքանով է սա համապատասխանում կամ չի համապատասխանում միջազգայնորեն ընդունված՝ ահաբեկչության սահմանմանը»,- անդրադառնալով այն փաստին, որ ՄԱԿ-ը հրապարակել է «Սրբազան պայքարի» գործով Հայաստանի հետ պաշտոնական նամակագրությունը, և ՄԱԿ-ի փորձագետները կասկածի տակ են դնում ահաբեկչության հոդվածների կիրառումը, Բագրատ սրբազանի և մյուսների գործով դատական նիստի ժամանակ ասաց փաստաբան Տաթևիկ Սողոյանը։

Նա «Սրբազան պայքարի» գործով դիմել էր ՄԱԿ-ի փորձագիտական խմբին։

Փաստաբանը նշեց՝ ՄԱԿ-ի փորձագետներն իրենց՝ ՀՀ կառավարության հետ նամակագրությունում հարցնում են՝ ի՞նչ ռեալ միջոցներ եք ձեռնարկում, որ այս մարդկանց իրավունքները վերականգնվեն․ «Նրանք արդեն իսկ խոսում են պետական քաղաքականության զոհերի իրավունքների վերականգման մասին։ Սա ազդակ պետք է լինի այդ քաղաքական հետապնդումներն իրականացնող յուրաքանչյուր պաշտոնատար անձի հանդեպ, որ քանի շուտ է՝ այս ապօրինությունների շղթան պետք է ընդհատվի, և դրա առաջին քայլը պետք է լինի ամենաինտենսիվ խափանման միջոցի տակ գտնվող անձանց ազատության սահմանափակման վերականգնումը։ Երկրորդ կարծիք չի կարող լինել, որ այս մարդիկ արդար են, և սա հստակ խարան է լինելու ՀՀ արդարադատության համար։ Սա ուղղակի ծաղր է բոլոր այն ահաբեկչության զոհերի նկատմամբ, որոնք այս աշխարհը տեսել է։ Այս կոմունիկացիայով չի ավարտվելու մեր՝ միջազգային հարթակներում ներկայացուցչությունը այս գործի խայտառակությունը ցույց տալու համար։ Այս գործի արժանի պատասխաններն ուղարկվելու են անմիջապես ՄԱԿ։ Միջազգային փարձագետները տեսել են, որ ակնհայտ կամայական ազատազրկում կա»։

Նշենք, որ Բագրատ սրբազանի և մյուսների գործով ընթանում է գրավոր ապացույցների հետազոտման փուլը։ Աշխատանքային ժամի ավարտից հետո դատական նիստն այսօր ընդհատվեց։ Կշարունակվի օգոստոսի 13-ին՝ ժամը 15։00-ին։

Բագրատ Սրբազանի և մյուսների գործով դատական նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031