Լրահոս
Օրվա լրահոսը

«ԼՂ հարցով ոչ իշխանության կարող ես գալ, ոչ իշխանություն պահել»․ Սոնա Ղազարյան

Օգոստոս 04,2026 13:19 Share

«Այն շղթայական գործողությունները, որոնք բերել են աղետի, դրանք մի ամբողջ պատկերի մաս են։ Մենք ներողություն ենք խնդրել այդ վարքագծի համար, բայց ակնկալում ենք, որ դուք նույնպես կարող եք նկատել, որ թե′ բանակցությունների ընթացքում, թե′ Դաշնակցության կողմից ստանձնած դերակատարության մեջ մի հսկայական չափաբաժին կա նրա, թե ինչ տեղի ունեցավ 2020-ի սեպտեմբերին։ Մենք դրա համար ներողություն ենք խնդրել, բայց չենք դադարել տանջվել դրա համար։ Կարևոր է, որ այս երկու կողմից տարվող արտաքին քաղաքականության արդյունքում մենք ինչի առաջ ենք կանգնել»,- ԱԺ նիստի ժամանակ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի հայտարարություններին՝ ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը։

ՔՊ խմբակցության պատգամավորը դիմելով Դաշնակցությանը՝ նաև ասաց․ «Դուք շահեկան դիրքերում չեք՝ խոսելու ԼՂ բանակցությունների շուրջ։ Երբ վարչապետն այս ամբիոնից ասում էր՝ պետք է նշաձողն իջեցնենք, դուք չեք համաձայնել։ Դուք շարունակաբար կրկնել եք նույն սխալը։ Սա է մեր ու ձեր տարբերությունը։ Էս է նրա պատճառը, որ 2021-ին, 2026-ին վերընտրվել ենք, որովհետև դուք չեք նկատում, որ այդ խոսույթն այլևս ընկալելի չէ ՀՀ-ում, որ ԼՂ հարցով ոչ կարող ես իշխանության գալ, ոչ պահել»։

ԱԺ նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31