Լրահոս
Օրվա լրահոսը

Վթարային  ջրանջատում  Երևանում և Կոտայքի մարզում

Օգոստոս 11,2026 13:42 Share

«Վեոլիա ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ  վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 12-ին ժամը 10:00-ից մինչև օգոստոսի 13-ը ժամը 10:00-ն կդադարեցվի հետեւյալ տարածքների ջրամատակարարումը.

Արաբկիր վարչական շրջան՝ Ղափանցյան, Քանաքեռ ՀԷԿ, Գրիբոյեդովի, Արղության, Գր.Արծրունի, Լ.Խեչոյան, Դավիթ Հովհաննեսի, Ռ.Սևակի, Ռիգայի, Հ.Թամրազյան, Ս.Չիլոյան, Մ.Մարգարյան, Հր. Քոչար փողոցների, Վ.Փափազյան 12, 14, 15, 16, 17, 22, 24 շենքերի՝ իրենց կոտորակներով, Վ.Վաղարշյան 14, 15, 16, 17, 18, 19, 20, 21, 22, 23, 24, 26 շենքերի՝ իրենց կոտորակներով, Ադոնցի 10-27 շենքերի՝ իրենց կոտորակներով, Գյուլբենկյան 29-34 շենքերի, Վ.Առաջին Վեհափառ 8, 10, 12 շենքերի, Վրացական 2-10 շենքերի՝ իրենց կոտորակներով, Նաիրի Զարյան 1-24 շենքերի՝ իրենց կոտորակներով և մասնավոր տնատիրությունների, Կոմիտասի պողոտա 7-50 շենքերի՝ իրենց կոտորակներով, Ա.Խաչատրյան 24-33 շենքերի՝ իրենց կոտորակներով, Սունդուկյան 19-29 շենքերի, Ա.Խաչատրյան 1, Մալխասյանց, Մամիկոնյանց, Հ.Էմին նրբանցքների:

Կենտրոն վարչական շրջան՝ Հերացի, Գետառ,  Այգեստանի 9-11 փողոցների, Մյասնիկյան պողոտայի 1-4 համարների, Աբովյան 54-56 համարների, Տ.Մեծի 12-80 համարների և նրբանցքների, Նար Դոսի 1-40 համարների և նրբանցքների, Չարենցի 1 նրբանցքի, Քրիստափորի 1-110 համարների, Ծխախոտագործների 1-65 համարների, Զավարյան փողոցի և նրբանցքի,  «Մխիթար Հերացի» բժշկական համալսարանի եւ 1-ին համալսարանական հիվանդանոցի:

Էրեբունի վարչական շրջան՝ Սարի-Թաղի 1-3 փողոցների և 1-10 շարքերի, Որմնադիրների փողոցի և նրբանցքների, Գլինկայի,  Օստրովսկու, Բուռնազյան, Միչուրին, Գրիգոր և Սարգիս Գուրզադյաններ, Սասունցի Դավիթ, Ծատուրյան, Սուվորով, Երկաթգծի փողոցների, Աճեմյան փողոցի և նրբանցքների, Խորենացի 28-236 համարների և 2-րդ, 3-րդ, 4-րդ նրբանցքների,  Մուրացան 1-36, Լոռիս Մելիքյան 1-30, Չեռնիշևսկու 1-30 համարների:

Կոտայքի մարզի՝ Գետամեջ գյուղի:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

 «Վեոլիա ջուր» ՓԲԸ                              

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել