Լրահոս
Կրկին արծաթե մեդալ
Օրվա լրահոսը

«Անկախության հռչակագիրը, ՀՀ Սահմանադրությունն ամրագրում են մեր դիմադրելու իրավունքը»․ Արման Աբովյան

Օգոստոս 23,2026 22:09 Share

«Անկախության Հռչակագիրը մի փաստաթուղթ է, որն ամրագրել է մի կարեւոր դրույթ՝ մենք այլեւս «կոտորվելու մատերիալ» չենք, մենք հրաժարվում ենք դառնալ թուրքական աշխարհի համար «մատերիալ», մենք այլեւս թույլ չենք տա, որ մեզ դնեն ու մորթեն՝ աշխարհաքաղաքական ամբիցիաների համար»,-Հանրային դաշինքի կազմակերպած «Քաղաքական հետապնդումները, որպես միահեծան իշխանության հետեւանք» թեմայով հանրային քննարկման ժամանակ կարծիք հայտնեց ԲՀԿ քաղխորհրդի անդամ Արման Աբովյանը։

Բանախոսի բնութագրմամբ՝ այն մարդը կամ այն քաղաքական ուժը, որը լուրջ դեմքով պնդում է, որ Անկախության հռչակագիրը կոնֆլիկտածին է, պետք է իմանա․ «Անկախության հռչակագիրը, ՀՀ Սահմանադրությունն ամրագրում են մեր դիմադրելու իրավունքը, երբ գալիս են մեզ կոտորելու, մեր հողը գրավելու։ Եթե չես դիմադրում՝ գնում ես կոտորածի։ Արցախում հիմա խաղաղ է, չէ՞․ նույն խաղաղությունն այստեղ է լինելու։ Միգուցե կան մարդիկ, ովքեր կարող է համաձայն լինեն, որ իրենց եւ իրենց երեխաների կյանքի հաշվին խաղաղություն լինի, բայց դա խաղաղություն չէ»։

Արման Աբովյանի համոզմամբ, հիմա Հայաստանում քաղաքական հետապնդումների են ենթարկվում մարդիկ, ովքեր որոշել են մնալ հայ։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31