Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանը խոստովանեց, որ Վեհափառի ու Եկեղեցու դեմ պայքարում է Արցախի հարցը հնչեցնելու համար

Օգոստոս 24,2026 11:59 Share

«Մենք մեր կոմֆորտ զոնաներից պետք է դուրս գանք, դա պահանջում է շատ ուշադիր լինել՝ ինչ ես խոսում, ինչ ես կախում դոշիցդ, ինչ քայլեր ես անում»,- Ազգային ժողովի նիստում կառավարության 2026-2031 թվականների ծրագրի ներկայացման ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նա անդրադարձավ Եկեղեցու ու Վեհափառի դեմ ՔՊ պայքարին։ Վեհափառի ավազանի անունը հնչեցրեց, որը հարուցեց ընդդիմության բողոքը․ ընդդիմադիր պատգամավորները սկսեցին հարվածել սեղաններին, իսկ ՔՊ-ականները ծափ տվեցին։

Նա նշեց, որ Վեհափառի հրահանգին ենթարկվող մի շարք հոգեւորականներ պատարագների ժամանակ կոչ են հղում Աստծուն, որ նրա պահպանի Արցախի Հանրապետությունը։ «Այսպիսով եկեղեցին դարձնում են պատերազմի քարոզչության ինստիտուտ։ Այս կոչերը արվում են, հետո Աստծուն աղաչում խաղաղության համար։ Աստծուն չպետք է աղաչել խաղաղության համար, պետք է խաղաղությանը տեր կանգնել, պետք է ջանք գործադրել խաղաղությունը պահպանելու համար։ Սա մեկն է այն պատճառներից, թե ինչու պետք է  Հայաստանյայց Առաքելական եկեղեցու փաստացի պետը հանգստի կոչվի, բայց միակ պատճառը չէ»,- հայտարարեց Փաշինյանը։

«Իմ հանձնարարությամբ զեկույց է պատրաստվում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցում առաջացած խորը, համակարգային ճգնաժամի մասին»,- հավելեց նա։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Լուսանկարը՝ արխիվային

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31